Ֆրանսիացիներին հորդորել են ավելի քիչ օգտագործել օդորակիչներ
Աշխարհ![Ֆրանսիացիներին հորդորել են ավելի քիչ օգտագործել օդորակիչներ](/timthumb.php?src=disc/06-06-22/383968518573e5837a9e6a6f61551b7d.jpg&w=780)
Ֆրանսիացիներին հորդորել են ավելի քիչ օգտագործել օդորակիչներ՝ էլեկտրաէներգիայի թանկացման պատճառով։
Այս հանձնարարականը LCI հեռուստաալիքի եթերում արել է Ֆրանսիայի բնապահպանական փոխակերպումների նախարար Ամելի դե Մոնշալենը։
«Ես ֆրանսիացիներին կոչ եմ անում «էներգետիկ սթափության»: Մեր նպատակն է մինչև 2030 թվականը նվազեցնել մեր էներգիայի սպառումը 40%-ով։ Ես կոչ եմ անում ֆրանսիացիներին չչարաշահել օդորակիչների օգտագործումը, չհովանալ տանը, քանի որ դրա համար շատ էլեկտրաէներգիա է պահանջվում»,- մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
![](banners/armflix.jpg)