«Չնայած այն հանգամանքին, որ Կարմիր բանակին հաջողվեց պաշտպանել իր հայրենիքը, նացիզմը կրկին արմատացավ, բայց արդեն ուկրաինական հողի վրա»։
Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան Անատոլի Անտոնովը «Հիշողության մոմ» ակցիայի ժամանակ, որը տեղի է ունեցել ՌԴ դիվանագիտական ներկայացուցչությունում։
Անտոնովը հավելել է, որ հաղթողների ժառանգների խնդիրն է կանխել պատմությունը վերաշարադրելու փորձերը և թույլ չտալ, որ երկիրը մեղադրվի պատերազմ սկսելու մեջ։