«Բարբիի» նկարահանումների ժամանակ Մարգո Ռոբին հարվածել է դերասանին (լուսանկարներ)
Լուսանկարներ31-ամյա Մարգո Ռոբին ապացուցել է, որ կարող է և պատրաստ է պաշտպանվել։ Ամերիկացի դերասանուհին հարվածել է իր գործընկերոջը, երբ վերջինս կպել է նրա հետույքին։
«Ցտեսություն, Քրիստոֆեր Ռոբին» ֆիլմի աստղը հայտնվել է պապարացիների ուշադրության կենտրոնում՝ «Բարբի» ֆիլմի վրա աշխատելիս։ Մարգոն չմուշկներով սահում էր Ռայան Գոսլինգի հետ, ով ֆիլմում խաղում է Քենի դերը։
Ինչ-որ պահի դերասաններից մեկը հետևից մոտեցել է Ռոբիին և հարվածել նրա հետույքին։ Դերասանուհին կտրուկ է արձագանքել։ Նա բռունցքով հարվածել է տղամարդու դեմքին, ինչի հետևանքով՝ վերջինս ընկել է։ Մարգոն ու Ռայանը քրքջացել ու գրկախառնվել են։
Երկրպագուները տեսել են այս ամենը։ «Այ սա հարված է», «Տիկնիկը թույլ չի տա իրեն նեղացնել», «Շքեղ կին», «Միշտ պատրաստ է պաշտպանվել», «Մարգոն հիասքանչ է այս կերպարում», «Իդեալական է բարբիի դերի համար»,- վստահեցրել են երկրպագուները։