Բելլա Հադիդն իր սոցիալական էջերում մերկ լուսանկար է հրապարակել
Լուսանկարներ![Բելլա Հադիդն իր սոցիալական էջերում մերկ լուսանկար է հրապարակել](/timthumb.php?src=disc/25-07-22/2bd547f5562c83828a9d6bc5f8b39dcd.jpg&w=780)
«Բելլա Հադիդի տանը աննորմալ շոգ է։ Ուրիշ ինչպե՞ս կարելի է բացատրել նրա նոր լուսանկարները: 25-ամյա սուպերմոդելը հրապարակել է ամբողջովին մերկ լուսանկարներ՝ բացառությամբ, իհարկե, ոսկյա մատանիներից ու ձեռքերին ապարանջանից։ Սա կարելի՞ է անվանել նոր միտում։ Վստահ չենք, բայց հաստատ գիտենք՝ Բելլան հիանալի հասկանում է նորաձևության՝ «less is more» կանոնը, գրում է Ellegirl֊ը:
Սուպերմոդելի երկրպագուները առանձին քննարկման թեմա են։ Նրանք Բելլային արդեն անվանել են «երազանքի աղջիկ», հասցրել են սեր խոստովանել տարբեր լեզուներով և չեն մոռացել հաճոյախոսել նրան աչքերի համար։
Ոչ պակաս խանդավառություն է առաջացրել Հադիդի հրապարակած երկրորդ լուսանկարը։ Դրանում աղջիկը պրոֆիլով կեցվածք է ընդունում մայրամուտի ու ծովի ֆոնին։ «Այս լուսանկարն այն ամենն է, ինչ ինձ անհրաժեշտ էր այս շաբաթ», - խոստովանել է օգտատերերից մեկը: «Երկրպագուներին տրվելիք ամենագեղեցիկ մրցանակը, անկասկած, բաժին է ընկնում Բելլայի երկրպագուներին»,֊գրում է պարբերականը:
![](disc/25-07-22/4039827091e903f0604737d0662d184b.jpg)
![](disc/25-07-22/45afc7a43a6e30c7f4e8b7c58d1dd114.jpg)
![](banners/armflix.jpg)