Հանձնվելը հավասարազոր է ինքնասպանության, մենք չենք կարող և չպետք է ընտրենք ինքնասպանությունը
ԲլոգոսֆերաԱրդի աշխարհում բազմաթիվ են այն օրինակները, թե ինչպես ճիշտ կազմակերպված, նպատակուղղված ու կամային պայքարն իրական կամ թվացյալ ավելի ուժեղ թշնամու դեմ կարող է պսակվել հաջողությամբ, եթե այն ապահովում է ազագային լայն համախմբում և ունի վճռական առաջնորդներ։
Ի վերջո, վերոնշյալ օրինակների համար հեռուն գնալ պետք չէ։ Դեռ 1990-ականների սկզբներին նաև հենց մենք ենք ապացուցել ասվածը՝ ծնկի բերելով բոլոր առումներով Հայաստանից ավելի ուժեղ արհեստածին Ադրբեջանը։ Տելեգրամյան իր ալիքում այդ մասին գրառում է արել իրանագետ Վարդան Ոսկանյանը։
Այն տարածաշրջանում, որտեղ գտնվում է Հայաստանը, գոյության, զարգացման և հզորացման համար պայքարը հավերժ է։
Ազգերի՝ այդ պայքարից հոգնելու և հանձնվելու գինն այստեղ, ցավալիորեն, նրանց լուսանցք մղումը, փաստացի ստրկացումն ու ոչնչացումն է։
Պետական և համազգային մակարդակով բազմաբաղադրիչ և բարդ ճարտարապետություն ունեցող կյանքի ու մահու մեր պայքարը ճիշտ կազմակերպելու և ղեկավարելու դեպքում Ադրբեջան հորջորջվող քաղցկեղային գոյացությունն ամենևին էլ այն ամրակուռ և անհաղթահարելի պատնեշը չէ, որի դեմ պայքարելն ի սկզբանե անիմաստ է ու անօգուտ։
Հենց արդի աշխարհում բազմաթիվ են այն օրինակները, թե ինչպես ճիշտ կազմակերպված, նպատակուղղված ու կամային պայքարն իրական կամ թվացյալ ավելի ուժեղ թշնամու դեմ կարող է պսակվել հաջողությամբ, եթե այն ապահովում է ազգային լայն համախմբում և ունի վճռական ու խելամիտ առաջնորդություն։
Հիմա, ըստ էության, թշնամական տարբեր «քարոզներով» մեզ փորձում են իբր «վստահեցնել», թե դա ոչ միայն եղել է իբրև թե սխալ, այլ նաև ևս մեկ անգամ թշնամուն ջախջախելն իբր անհնարին է, փորձելով սպանել Հայաստանի՝ կյանքի համար պայքարելու արդարացի և աստվածահաճո կամքն ու տենչանքը, այդպիսով իրականում ձգտելով մեզ դատարպարտել մահվան՝ ինքնասպանության, որը նաև ամոթալի է և անարժանապատիվ։
Ուստի Առաջավոր Ասիայի մեր հինավուրց լեռնաշխարհում հենց պայքարը և այդ պայքարի թագ ու պսակ հաղթանակն է կյանքի միակ ուղին և հեռանկարը, իսկ հանձնվելը հավասարազոր է ինքնասպանության։
Հետևաբար, մենք՝ որպես պետություն ու ազգ, չենք կարող և չպետք է ընտրենք ինքնասպանությունը՝ ոչ մի դեպքում չենք կարող և չպետք է դա անենք, քանզի դրան դեմ է նաև մեր Աստված։