Այն, որ Ջալալ Հարությունյանը անմեղ է, իմ խորին համոզմամբ, վաղ թե ուշ, կարձանագրվի. Սարդարյան
Բլոգոսֆերա![Այն, որ Ջալալ Հարությունյանը անմեղ է, իմ խորին համոզմամբ, վաղ թե ուշ, կարձանագրվի. Սարդարյան](/timthumb.php?src=disc/05-09-22/3fe119a5c248c6f58d9ee53721239a35.jpg&w=780)
Այն, որ Ջալալ Հարությունյանը անմեղ է, իմ խորին համոզմամբ վաղ թե ուշ կարձանագրվի, սակայն տհաճ զգացողությունը, որ մենք նույնիսկ մեր ամենաազնիվ հերոսներին ենք պախարակում, կմնա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ջալալ Հարությունյանի պաշտպան Արսեն Սարդարյանը։
«Այսօր ստանձնեցի գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի շահերի պաշտպանությունը,
Ցավում եմ, որ մեր իրավապահ մարմինները Ջալալ Հարությունյանի պես հայրենասեր, հմուտ և զգոն հրամանատարի մեղադրանք են առաջադրել, իբր իր պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք ցուցաբերելու համար:
Ջալալ Հարությունյանը մեր հայրենիքը պաշտպանելու համար ջանք և առողջություն չի խնայել, արել է հնարավորը և նույնիսկ անհնարինը: Պատահական չէ, որ մեր թշնամին բարձրաստիճան հրամանատարությունից հենց նրան է թիրախ ընտրել, և միայն հրաշքով՝ լրջագույն վիրահատությունների միջոցով է հնարավոր եղել Ջալալ Հարությունյանին կրկին ոտքի կանգնեցնել:
Այն, որ Ջալալ Հարությունյանը անմեղ է, իմ խորին համոզմամբ վաղ թե ուշ կարձանագրվի, սակայն տհաճ զգացողությունը, որ մենք նույնիսկ մեր ամենաազնիվ հերոսներին ենք պախարակում, կմնա…»,- գրել է Սարդարյանը։
![](banners/armflix.jpg)