«Մենք` քեռուս ընտանիքի հետ». Գոռ Հակոբյանի և կնոջ նոր լուսանկարը
Լուսանկարներ![«Մենք` քեռուս ընտանիքի հետ». Գոռ Հակոբյանի և կնոջ նոր լուսանկարը](/timthumb.php?src=disc/06-09-22/6b9e75a2605e9e5239a744f7e100ff41.jpg&w=780)
Երգիչ, դերասան Գոռ Հակոբյանն իր ինստագրամյան էջում նոր հրապարակում է արել, որում ինքն ու կինն են՝ հայկական տարազով տիկնիկների հետ:
Լուսանկարում դերասանը կրում է սպիտակ վերնաշապիկ եւ նույն երանգի տաբատ`իր տեսաքն ամբողջացնելով արեւային ակնոցով եւ ամառային կոշիկներով: Գոռի կինը`Հրուշը կրում է սպիտակ երեկոյան զգեստ եւ վառ դեղին բարձրակրունկներ, ինչը համադրված է ոսկեգույն ականջողերի եւ պայուսակի հետ: Դիմահարդարումը նուրբ է, սակայն արտահայտիչ, վարսերը հավաքված:
«Մենք` քեռուս ընտանիքի հետ»,- լուսանկարին կից գրել էր երգիչը, ինչին ի պատասխան մի օգտատեր նշել է, որ ինքն էլ քեռու ընտանիքի հետ լուսանկար ունի:
![](disc/06-09-22/e52b3aee9f6961c494c1b8400bb58191.jpg)
![](banners/armflix.jpg)