Կրկին միասին. Իրինա Շեյքին և Բրեդլի Կուպերին լուսանկարել են ընտանեկան զբոսանքի ժամանակ
Լուսանկարներ![Կրկին միասին. Իրինա Շեյքին և Բրեդլի Կուպերին լուսանկարել են ընտանեկան զբոսանքի ժամանակ](/timthumb.php?src=disc/08-09-22/58e1d67f6489384bacf964993a60d2c5.jpg&w=780)
Իրինա Շեյքը և Բրեդլի Կուպերը շարունակում են ակտիվացնել վերամիավորման մասին խոսակցությունները: Չնայած այն հանգամանքին, որ դերասանը սիրավեպ է ունեցել Հումա Աբեդինի հետ, ինսայդերները պնդում են, որ նա և Շեյքը պատրաստվում են միասին ևս մեկ երեխա ունենալ։ Ոչ վաղ անցյալում նախկին սիրահարները միասին հանգստի էին գնացել, իսկ պապարացիները նախօրեին կրկին նկատել էին նրանց միասին։
Daily Mail-ի լրագրողները լուսանկարել են Իրինա Շեյքին և Բրեդլի Կուպերին՝ դստեր Լեյայի հետ ընտանեկան գեղեցիկ զբոսանքի ժամանակ: Զույգի երկրպագուները ոգևորված են այս լուրով: Նրանք շատ ուրախ տեսք ունեին և անընդհատ գրկախառնված էին:
Հիշեցնենք, որ Իրինա Շեյքն ու Բրեդլի Կուպերը բաժանվել են 2019 թվականին՝ չորս տարվա հարաբերություններից հետո։ Զույգն ունի դուստր՝ Լեյան։ Եվ չնայած Իրինայի և Բրեդլիի բաժանման պատճառն անհայտ է, ոմանք ենթադրում են, որ դերասանը կարող էր զգացմունքներ ունենալ Լեդի Գագայի հանդեպ 2018 թվականի A Star Is Born ֆիլմի նկարահանման հրապարակում:
![](disc/08-09-22/af72eac689d24798137e2c1820aeb495.jpg)
![](disc/08-09-22/dfb333d6e763023a003de88918bc08e5.jpg)
![](disc/08-09-22/a4a9aa6cbace908a56927e222137d63c.jpg)
![](banners/armflix.jpg)