Խարկովում իրավիճակը ծանր է․ կա մեկ զոհ, քաղաքը նորից հոսանքազրկվել է
Աշխարհ![Խարկովում իրավիճակը ծանր է․ կա մեկ զոհ, քաղաքը նորից հոսանքազրկվել է](/timthumb.php?src=disc/12-09-22/33c76d7c215cc21544ba3743ff8a1ede.jpg&w=780)
Այսօր Խարկովի հրետակոծության հետևանքով մեկ մարդ է մահացել, քաղաքը կրկին հոսանքազրկվել է.
«Երեկվա երեկոյան իրավիճակը կրկնվում է. հրթիռակոծության պատճառով խափանվել են կարևորագույն ենթակառուցվածքների օբյեկտները, քաղաքը հոսանքազրկվել է, ջրամատակարարումը դադարեցվել է»,- ասել է քաղաքապետ Իգոր Տերեխովը։
Հաղորդվում է նաև Խարկովի մետրոպոլիտենի աշխատանքի դադարեցման մասին։
![](banners/armflix.jpg)