Բելլա և Ջիջի Հադիդները՝ Փարիզի Isabel Marant պոդիումի վրա
Լուսանկարներ![Բելլա և Ջիջի Հադիդները՝ Փարիզի Isabel Marant պոդիումի վրա](/timthumb.php?src=disc/30-09-22/4110a9c95dc45f685556e464f4a8b11c.jpg&w=780)
Հադիդ քույրերը գլխավորել են Փարիզի Նորաձևության շաբաթվա Isabel Marant-ի ցուցադրությունը: Շոուից լուսանկարներ են հայտնվել Daily Mail-ում։
Մոդելները կրկին գրավել են բոլորի ուշադրությունը, երբ նրանք պոդիում են դուրս եկել՝ ցուցադրելու ֆրանսիական Isabel Marant տան գարուն-ամառ 2023 հավաքածուն: 26-ամյա Բելլա Հադիդը շքերթ է անցկացրել կարճ ասիմետրիկ ասեղնագործված զգեստով, բարձրակրունկ սանդալներով և հյուսկեն պայուսակով: Նրա ավագ քույր Ջիջին ավելի համեստ է հագնված եղել։ 27-ամյա մոդելը շոուի հյուրերին ցուցադրել է ռազմական ոճի ծավալուն բաճկոն՝ բազմաթիվ գրպաններով։
Այս սեզոնին Հադիդ քույրերը պահանջված էին համաշխարհային նորաձեւության չորս շաբաթներից յուրաքանչյուրում։ Այժմ մոդելները մասնակցում են Փարիզի ցուցադրություններին, իսկ նախկինում նրանք մասնակցել են Միլանի Versace-ի, Լոնդոնի Burberry-ի, Նյու Յորքի Թոմ Ֆորդի և շատ ուրիշների ցուցադրություններին։
![](disc/30-09-22/391324bf78c5b7aaaca5e05421215535.jpg)
![](disc/30-09-22/98b1daec46d9d940de27e8c64799f7c6.jpg)
![](disc/30-09-22/612970c33ce170415e160c532061875e.jpg)
![](disc/30-09-22/587be4eddc2d2911c78ad5b94890ee10.jpg)
![](disc/30-09-22/79c29d30cc77e9c05ae1835be5247b9d.jpg)
![](disc/30-09-22/36ef3852d82b4756022c7e9ba5abfc70.jpg)
![](banners/armflix.jpg)