Հայաստանն ու Ադրբեջանն ունեն փոխըմբռնում, որ տրանսպորտային ուղիները պետք է ապաշրջափակվեն երկրների ինքնիաշխանության ներքո
Քաղաքական![Հայաստանն ու Ադրբեջանն ունեն փոխըմբռնում, որ տրանսպորտային ուղիները պետք է ապաշրջափակվեն երկրների ինքնիաշխանության ներքո](/timthumb.php?src=disc/03-10-22/52c2cc6f5badcf4fbb291b59982dda90.jpg&w=780)
Ժնևում հոկտեմբերի 2-ին տեղի է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:
Արարատ Միրզոյանը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումը՝ ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման և բոլոր հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման վերաբերյալ։ Կարևորվել է սահմանային իրավիճակի վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրումը։
ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանի ԶՈՒ իրականացրած պատերազմական հանցագործությունները հստակ գնահատականի պետք է արժանանան միջազգային ատյանների կողմից, իսկ հանցագործները՝ պատասխանատվության ենթարկվեն։
Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի, Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության երաշխիքների ապահովման վերաբերյալ, այդ թվում` Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների մեխանիզմի ստեղծման միջոցով։
Դրական է գնահատվել երկուստեք ըմբռնումը, որ տարածաշրջանային տրանսպորտային ուղիները պիտի ապաշրջափակվեն երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո:
![](banners/armflix.jpg)