Թրամփը պատրաստ է գաղտնազերծել Քենեդու սպանության և սեպտեմբերի 11-ի հարձակումների վերաբերյալ փաստաթղթերը Անահիտ Մնացականյանին ծննդյան առթիվ ծնողներն էին նվեր արել, որ Սևանում հանգստանար Հայաստանում ներքին և արտաքին գործոններով պայմանավորված լարվածությունն ավելի ու ավելի է աճում. Հրապարակ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակներում Չինաստանից Հայաստան է հասել առաջին բեռնատարը Շամլուղում վնասվածքներ ստացած 9-ամյա երեխան Երևան տեղափոխվեց սանավիացիայի ուղղաթիռով Բերման ենթարկելուց բերետավորը քիթս կոտրել է. ցուցարար (տեսանյութ) Ռոզա Ծառուկյանը ներկա է եղել Թովմաս Պողոսյանի հոբելյանական համերգին (տեսանյութ) Բա ո՞ւր են Հայաստանի արբանյակի արած լուսանկարներն աղետի գոտուց. Կարեն Վրթանեսյան Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Փաշինյանն ընդունել է ՍԴՀԿ Կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանին 

Հայաստանի իշխանությունները համարձակություն չեն ունենա ընդունելու Միջազգային քրեական դատարանի մանդատը. Սիրանուշ Սահակյան

Իրավունք

Ադրբեջանցի զինծառայողների կողմից Իշխանասարում սեպտեմբերի 13-ին հայ զինծառայողներին գնդակահարելը բացահայտում է մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում։

NEWS.am-ի հետ զրույցում ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն ասաց, որ զենքը վայր դրած եւ արդեն հակառակորդի ֆիզիկական հսկողության տակ գտնվող անձը գտնվում է մարդասիրական իրավունքի լիարժեք պաշտպանության ներքո. «Նրան պետք է տալ գերեվարվածի կարգավիճակ, փոխանցել կենտրոնական իշխանություններին եւ հակամարտության ավարտից հետո հայրենադարձնել իր քաղաքացիության երկիր։ Այս պարագայում տեսնում ենք, որ անձինք գերեվարվել են, բայց ադրբեջանցի զինծառայողները միտումնավոր, կամայական ձեւով նրանց զրկում են կյանքից, ինչը պատերազմական հանցագործություն է»։

Սահակյանն ընդգծեց, որ այդպիսով խախտվել են Ժնեւյան կոնվենցիայի այն դրույթները, որոնք կապված են ռազմագերիների հետ վարվելակերպի կանոնների հետ. «Կա նաեւ այլ դրույթ, որը նշում է, որ այս խախտումները հանդիսանում են կոպիտ խախտումներ, որոնք պատերազմական հանցագործություններ են»։

Անդրադառնալով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի այն հայտարարությանը, թե այդ դեպքը պետք է հետաքննվի, Սահակյանն արձագանքեց.

«Սա ոչինչ չասող, անդեմ ու անիմաստ հայտարարություն էր։ Հասկանալի է, որ դա հնչեցվեց այն կառույցից, որն այս պահին ունի տնտեսական լուրջ համագործակցություն Ադրբեջանի հետ էներգետիկ ոլորտում, որը Ռուսաստանին դիվերսիկացնելու փնտրտուքներում կանգնել է հենց ալիեւյան ռեժիմի վրա։ Այս ընտրության ժամանակ անգամ հաշվի չեն առնում պետության հակաժողովրդական բնույթը, ռեժիմի կողմից լայնամասշտաբ կոռուպցիոն հանցագործությունների մեջ ներգրավվածությունը, մի ռեժիմ, որը ծրագրավորել եւ իրականացնում է պատերազմական հանցագործություններ»։

Սահակյանը նշեց, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից հայ զինծառայողներին գնդակահարելու առաջին վայրագությունը չէ.

«Սա առաջին միջադեպը չէր։ Այս նույն պաշտոնյան լռել է շատ այլ միջադեպերով։ Հայկական կողմը տարբեր իրավապաշտպանական կառույցների միջոցով այս կառույցին ներկայացրել է գնդակահարությունների այլ դեպքեր։ Հադրութում հայ 6 զինծառայողների սպանել էին, որոնք պատերազմի ավարտից հետո թաքնվել էին անտառներում եւ ադրբեջանական կողմն արգելել էր որոնողական գործողությունները, որից հետո ինքն էր հայտնաբերել եւ գնդակահարել։ Սա եւս համանման սպանություն է, երբ վերջիններս պետք է օժտվեին ռազմագերու կարգավիճակից, հատկապես որ պատերազմն ավարտված էր, բայց նրանք նախընտրում են էթնիկ հիմքով պատերազմական հանցագործությունների կատարման մոդելը։ Հադրութի դեպքը ես օրինակ բերեցի, բայց բացահայտել ենք երկու տասնյակից ավելի դեպքեր, երբ ռազմագերիներին գնդակահարել են։ Շուրջ 2 տարի այս կառույցներն անդեմ հայտարարությունից զատ որեւէ գործողություն չեն կատարում։ Նույն ուկրաինական կոնֆիլկտում փոքր դրսեւորումներով դեպքերը ինչպիսի ուժգին արձագանքի են արժանանում։ Այս դեպքում նրանք անգամ չեն ուզում ներազդել հանցագործության մեջ անմիջական ներգրավվածություն ունեցող պաշտոնյաների վրա»։

Ըստ Սահակյանի՝ այս կոչի հասցեատերը պետք է լինեն միջազգային փաստահավաք հատուկ առաքելությունները, որպեսզի հետաքննությունն անկախ լինի. «Եթե նրանք հետաքննության տակ նկատի ունեն Ադրբեջանին, ապա սա կտանի փակուղի։ Ադրբեջանը ձեւական առումով կբացի այս քրեական գործերը, որեւէ իմաստալից քննչական գործողություններ չեն իրականացվի եւ հանցագործները կկոծվեն»։

Անդրադառնալով ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի այն հայտարարությանը, որով նա առաջարկում էր, որ Հայաստանն այս դեպքերի առնչությամբ դիմի Միջազգային քրեական դատարան, Սահակյանն ասաց.

«Այս պահին գործարկվող բոլոր դատարաններում քննարկվում են պետության պատասխանատվությունը՝ մարդու իրավունքների խախտումների համար կամ կոնվենցիոնալ դրույթների խախտումների համար։ Սակայն դրված չէ քրեական պատասխանատվության խնդիր։ Այս պայմաններում պետության՝ քրեական պատասխանատվությունը բացառված է։ Միակ հնարավորությունը, որ մենք խոսենք անհատների քրեական պատասխանատվության մասին, դա Միջազգային քրեական դատարանն է։ Եթե ցանկանում ենք հասնել նրան, որ կատարողները կամ նրանց հրամանատարները ենթարկվեն պատասխանատվության կատարված հանցագործությունների համար, ապա դրա հնարավորությունը ստեղծում է Միջազգային քրեական դատարանը»։

Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ այդ դատարանին դիմելը պետք է նախեւառաջ նախադրյալներ ունենա. գոյություն ունեն կոնվենցիոնալ սահմանափակումներ. «Պետությունները պետք է ճանաչեն դատարանի իրավազորությունը՝ ստատուտը վավերացնելով։ Ստատուտի առնչությամբ նախկինում կայացվել է Սահմանադրական դատարանի որոշում, որ դրա վավերացումը կհակասի ՀՀ սահմանադրությանը, բայց Սահմանադրությունն այս եզրակացությունից հետո երկու անգամ փոփոխվել է, դրա համար սահմանադրականության ստուգման իրավական մեխանիզմներ գոյություն ունի։ Այս հարցն առավելապես կապված է նաեւ քաղաքական որոշման հետ, պետք է իշխող քաղաքական ուժը հանձնառի եւ կամք ցուցաբերի՝ վավերացնելու Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը։ Սակայն նրանք քաղաքական բանակցությունների կողմ են, չեմ կարծում, որ ադրբեջանցի քաղաքական ղեկավարների համար սպառնալիքներ կստեղծեն։ Եթե փորձեն ստեղծել, ապա մեծ ճնշումների են ենթարկվելու բուն բանակցությունների ընթացքում, ուստի չեմ կարծում, որ համարձակություն կունենան եւ կընդունեն թեկուզ ժամանակավորապես Միջազգային քրեական դատարանի մանդատը»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ իրականացված «Հայաստան-Արցախ» Համահայկական երիտասարդական ֆորումի աշխատանքը ներկայացվել է տեսաֆիլմով (տեսանյութ)ԿԳՄՍ փոխնախարարը հոգևորականի նկատմամբ շատ վատ է պահել իրեն, դատապարտում եմ այս դեպքը․ Արամ Գյուրջյան (տեսանյութ) Թմրանյութը մարմնի ամենատարբեր հատվածում են պահել, և տեղում ստուգել հնարավոր չեղավ․ Լիլիթ Մինասյան (տեսանյութ)60-ից ավելի բերետների ներխուժումը ՀՅԴ գրասենյակ և պատգամավորի խոշտանգման հարցը քննո՞ւմ եք (տեսանյութ)«Աննա Հակոբյանը 11 000 դասալիքներից խոսեց, քանի՞ վարույթ է հարուցվել», «Հետախուզման դեպքեր ունենք» (տեսանյութ)Եթե ընդդիմադիրների վրա գործեր «կարվեին», հազարավոր կալանավորված ակտիվիստներ կլինեին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)Չեմ ուզում հավատալ, որ դատախազներն ուզում են՝ անմեղ մարդիկ դատվեն. Սերգեյ Ասատուրով (տեսանյութ)ՈՒՂԻՂ․ Սրբազանն ու իր կողմնակիցներն ամփոփում են օրը Սուրբ Աննայի բակումԱԳՆ շենքի մոտից ձերբակալվածները դուրս են գալիս ՁՊՎ-ներից (տեսանյութ)Եթե ժամանակին ոստիկանության ապօրինությունները ճիշտ քննվեին, այսօրվա վայրագությունները չէին լինի․ Լևոն Քոչարյան (տեսանյութ)Հունիսի 3-20-ը Բաղյան փողոցի որոշ հատվածներ գիշերային ժամերին փակ կլինեն«Ոստիկանները ոհմակով…», «Կանջատեմ խոսափողը». ՔՊ-ին դուր չեկավ Ագնեսա Խամոյանի ձևակերպումը (տեսանյութ)Բագրատ Սրբազանը դատական հայց է ներկայացրել՝ ընդդեմ իշխանական լրագրողիԻշխանափոխության վտանգ չկա, արտահերթ ընտրությունների նախադրյալներ չեմ տեսնում. ՊՎԾ պետ (տեսանյութ)Դեբեդը մոտենում է բնականոն մակարդակին, աշխատանքային դաշտը մեծամասամբ պարզ է. Արեն ՄկրտչյանՍուրեն Պապիկյանն ու ԲՏԱ նախարարը հետևել են ԶՈՒ հատուկ նշանակության ուժերի զորավարժությանըԽարդախության մեղադրանքով հետախուզվողը ներկայացել է ոստիկանություն Ունեցել ենք այն համոզմունքը, որ տեղի է ունեցել հանցանք․ Սասուն Խաչատրյանը՝ Սերժ Սարգսյանի գործի մասին Զելենսկին հայտնել է՝ մեկ շաբաթվա ընթացքում Ռուսաստանը քանի հարված է հասցրել ՈւկրաինայինՄիայն այս տարվա առաջին եռամսյակում եկեղեցին մոտ 157 մլն դրամի հարկ է վճարել Հորդառատ անձրևը ողողել է Մոսկվան. մայթերը ծածկվել են ջրով (տեսանյութ)ԲԴԽ դատավոր անդամ է ընտրվել Մերի Համարձումյանը Թրամփը պատրաստ է գաղտնազերծել Քենեդու սպանության և սեպտեմբերի 11-ի հարձակումների վերաբերյալ փաստաթղթերըԱնահիտ Մնացականյանին ծննդյան առթիվ ծնողներն էին նվեր արել, որ Սևանում հանգստանար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարիչաշվիլիի հետԵրևանի բյուջեից 135 մլն դրամ կհատկացվի մանկապարտեզներում տեսախցիկներ տեղադրելու համար6 միլիարդ 385 միլիոն դրամը բաժանվել է որպես աշխատավարձ ու պարգևավճար (տեսանյութ)Հայաստանում ներքին և արտաքին գործոններով պայմանավորված լարվածությունն ավելի ու ավելի է աճում. ՀրապարակՍևանա լճի մակարդակը մայիսի 27-ից հունիսի 2-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 4սմ-ով Ռուբեն Մխիթարյան, վերջապես բացատրի էս մարդկանց առեղծվածային «քնձխը» ինչ ա. ԷլիբեգովաՊուտինն ԱԽ հրատապ նիստ է հրավիրել«Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակներում Չինաստանից Հայաստան է հասել առաջին բեռնատարըՇամլուղում վնասվածքներ ստացած 9-ամյա երեխան Երևան տեղափոխվեց սանավիացիայի ուղղաթիռովԷլինա Ավանեսյանը դուրս մնաց «Ռոլան Գարոս»-ից Բերման ենթարկելուց բերետավորը քիթս կոտրել է. ցուցարար (տեսանյութ)Ռոզա Ծառուկյանը ներկա է եղել Թովմաս Պողոսյանի հոբելյանական համերգին (տեսանյութ)Մեքսիկայում առաջին անգամ կին նախագահ են ընտրել (լուսանկարներ) Մահացել է «Էրեբունի» բ/կ Ծննդատան գինեկոլոգիալան բաժանմունքի մանկաբարձ-գինեկոլոգ Միլենա ՍուքիասյանըԲայրամովն ու Լուիս Բոնոն քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորումը Բա ո՞ւր են Հայաստանի արբանյակի արած լուսանկարներն աղետի գոտուց. Կարեն ՎրթանեսյանԻմ քաղաքական փորձառությամբ և այն ընթացքով, որ տեսնում եմ` Բագրատ սրբազանի շարժումը մարում է. Արայիկ ՀարությունյանԼարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՏարադրամի փոխարժեքները հունիսի 3-ին Փաշինյանն ընդունել է ՍԴՀԿ Կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ ՍարաֆյանինՕպեր-լիազորները շարունակում են քաղաքացիական հագուստով մասնակցել հավաքներին իբրև՝ ցուցարար. փաստաբանՀունիսի 3-ի դրությամբ հանրապետությունում գրանցվել է կարմրուկով վարակման 442 դեպք Իսրայելը հարվածել է Սիրիային. կա 17 զոհ (լուսանկարներ) ՀՀ-ում ԵՄ առաքելությունը Եղեգնաձորում ընդունել է Նիդեռլանդների ոստիկանության պատվիրակությանըԵթե իմ գործակալ լինելու մասին զրպարտանքները ԱԱԾ-ն հերքել է, ուրեմն թող այդ բոլոր զրպարտողներին պատասխանատվության ենթարկեն. Բագրատ Սրբազան Ձերբակալվածներից Արթուրը խոսելու ծոմ է պահում. 3 օր է լուռ է. Թովմասյան
Ամենադիտված