It's Forever․ ուկրաինացի սիրված երգչուհի Մալիկան նոր տեսահոլովակ է ներկայացրել (տեսանյութ)
ԺամանցՈւկրաինացի սիրված երգչուհի Մալիկան, որ արդեն յոթ տարուց ավելի բնակություն է հաստատել Հայաստանում, այս օրերին գտնվում է Լոս Անջելեսում՝ հատուկ հրավերով։
ԱՄՆ-ում երգչուհու հետ աշխատում է պրոդյուսեր Սիմոն Դամադյանն՝ իր թիմի հետ: Հետևելով Մալիկայի սոցիալական էջերին՝ երևում է, որ երգչուհու մոտ սկսվել է բուռն ստեղծագործական պրոցես և Մալիկան մասնակցում է մեծամասշտաբ համերգային ծրագրերի:
Քանի որ Մալիկայի լսարանը քաջածանոթ է նրա երգացանկին, բազմաթիվ միջոցառումների հրավերներ են լինում։
Ի դեպ, Մալիկան լինելով ուկրաինուհի՝ սատարում է հայ ազգին, քանի որ Հայաստանը համարում է իր երկրորդ հայրենիքը։ Այսօր Մալիկան հանդիսատեսի դատին է հանձնել իր նոր տեսահոլովակը: