Նոր թիրախ. ռուսները հարվածել են Դնեպրոպետրովսկի մարզի էներգետիկ ենթակառուցվածքին
Աշխարհ![Նոր թիրախ. ռուսները հարվածել են Դնեպրոպետրովսկի մարզի էներգետիկ ենթակառուցվածքին](/timthumb.php?src=disc/12-10-22/2381a4daebef271864afd9c795edadbe.jpg&w=780)
Ռուսական զինուժը նոր հարված է հասցրել Դնեպրոպետրովսկի մարզի էներգետիկ ենթակառուցվածքին:
Այդ մասին իր տելեգրամյան ալիքում ասել է մարզի ռազմական վարչակազմի ղեկավար Վալենտին Ռեզնիչենկոն, փոխանցում է ՌԻԱ Նովոստի-ին:
«Հերթական հարձակումը՝ տարածաշրջանի վրա: Երեք օր շարունակ հարվածում են կենսական հաստատություններին: Առավոտյան ռուսները հարվածել են Կամենսկու շրջանի էներգետիկ ենթակառուցվածքին:
Այնտեղ ուժեղ հրդեհ է և փլուզում»,-գրել է մարզի ղեկավարը:
![](banners/armflix.jpg)