Միքայել և Կարեն Վարդանյանների 136 մլն. դրամ աջակցության շնորհիվ հիմնանորոգվել է Մյասնիկյանի հուշարձանը
Հայաստան![Միքայել և Կարեն Վարդանյանների 136 մլն. դրամ աջակցության շնորհիվ հիմնանորոգվել է Մյասնիկյանի հուշարձանը](/timthumb.php?src=disc/13-10-22/c191e5eb674ee16f8311e17716f59c6d.jpg&w=780)
Ավարտվել են Ալեքսանդր Մյասնիկյանի հուշարձանային համալիրի հիմնանորոգման աշխատանքները, որը մեկնարկել էր 2020թ. օգոստոսին:
Ճարտարապետ Ջիմ Թորոսյանի ու քանդակագործ Արա Շիրազի հեղինակած հուշարձանի տարածքում 1980 թվականից մինչև օրս, առաջին անգամ են իրականացվում հիմնանորոգման աշխատանքներ: Հուշարձանն ամբողջությամբ վերականգնվել է Միքայել և Կարեն Վարդանյանների ֆինանսավորմամբ:
Արդյունքում հուշարձանի նախնական տեսքը փոփոխության չի ենթարկվել: Հաշվի առնելով հուշարձանի հետնապատի վթարայնությունը, որը մարդկանց կյանքի համար սպառնալիք կարող էր հանդիսանալ, ամբողջությամբ փոխվել և նույն հայկական գրանիտե սալերով վերականգնվել է արձանի հետնապատը:
Հիմնանորոգման նախագիծը հաստատել է մշակույթի նախարարությունը: Իսկ Երևանի քաղաքապետարանը տվել է շինթույլտվություն:
Վարդանյան ընտանիքի միջոցներով է իրականացվել նաև հուշակոթողի նախագծահաշվարկային փաստաթղթերի կազմումն ու փորձաքննությունը: Հուշարձանի վերականգնման համար Վարդանյան եղբայրները տրամադրել են 136 մլն. դրամ:
![](disc/13-10-22/1d4a9694b987e5c1a0ef98b79ffd4690.jpg)
![](disc/13-10-22/3328825af0f8a124808dae26c08cde44.jpg)
![](disc/13-10-22/b6229feb82b59cd99523fe22681e9e60.jpg)
![](disc/13-10-22/ad91e0117013134669844c1b14887155.jpg)
![](disc/13-10-22/622ae883d9059cc6b3641a7dba7d9855.jpg)
![](banners/armflix.jpg)