Քարդի Բիի դեմ 5 միլիոն դոլարի հայց են ներկայացրել դաջվածքների գողության համար
ԼուսանկարներՀիփ-հոփ արտիստ Քարդի Բիի դեմ 5 միլիոն դոլարի հայց է ներկայացվել Կալիֆորնիայի դատարանում: Ըստ Rolling Stone ամսագրի՝ պատճառը 2016 թվականին տղամարդ մոդելի դաջվածքն է Քարդիի՝ «Gangsta Bitch Music Vol. 1» ալբոմի շապիկին։
Դաջվածքի լուսանկարը ներբեռնված է եղել համացանցից: Պարզվել է, որ այն պատկանում է Քևին Մայքլ Բրոֆի կրտսերին։
«Լուսանկարում ես պատկերված եմ մեկի հետ, ով իմ կինը կամ զուգընկերը չէ։ Ես երկու երեխաների հայր եմ, նվիրված ամուսին և հավատացյալ մարդ, սա դեմ է այն ամենին, ինչ ես պաշտպանում եմ, և ես երբեք չեմ ստորագրի նման բանի համար»,-ասել է տղամարդը:
Բրոֆի կրտսերի խոսքով՝ 2017 թվականին Քարդի Բին չի պատասխանել իր այն նամակին, որով նա խնդրում էր փոխել ալբոմի շապիկը։