Քարդի Բիի դեմ 5 միլիոն դոլարի հայց են ներկայացրել դաջվածքների գողության համար
Фотографии![Քարդի Բիի դեմ 5 միլիոն դոլարի հայց են ներկայացրել դաջվածքների գողության համար](/timthumb.php?src=disc/22-10-22/b30894e5c96e1dd6eeb2e78339883b4b.jpg&w=780)
Հիփ-հոփ արտիստ Քարդի Բիի դեմ 5 միլիոն դոլարի հայց է ներկայացվել Կալիֆորնիայի դատարանում: Ըստ Rolling Stone ամսագրի՝ պատճառը 2016 թվականին տղամարդ մոդելի դաջվածքն է Քարդիի՝ «Gangsta Bitch Music Vol. 1» ալբոմի շապիկին։
Դաջվածքի լուսանկարը ներբեռնված է եղել համացանցից: Պարզվել է, որ այն պատկանում է Քևին Մայքլ Բրոֆի կրտսերին։
«Լուսանկարում ես պատկերված եմ մեկի հետ, ով իմ կինը կամ զուգընկերը չէ։ Ես երկու երեխաների հայր եմ, նվիրված ամուսին և հավատացյալ մարդ, սա դեմ է այն ամենին, ինչ ես պաշտպանում եմ, և ես երբեք չեմ ստորագրի նման բանի համար»,-ասել է տղամարդը:
Բրոֆի կրտսերի խոսքով՝ 2017 թվականին Քարդի Բին չի պատասխանել իր այն նամակին, որով նա խնդրում էր փոխել ալբոմի շապիկը։
![](disc/22-10-22/148761b752356ff3c24c7e5111bfa0bf.jpg)
![](disc/22-10-22/752f96ae833f34fd7c6838b9710531b3.jpg)
![](disc/22-10-22/82553c652f5f754c5d7e26d9c5ab5eed.jpg)
![](disc/22-10-22/92e763344e8552dd9626d369cd313454.jpg)
![](disc/22-10-22/06fe0a09cb150cd843f5d9c7767c588f.jpg)
![](banners/armflix.jpg)