Բողոքի ցույց՝ Բաքվում. կա շուրջ 100 ձերբակալված
Աշխարհ![Բողոքի ցույց՝ Բաքվում. կա շուրջ 100 ձերբակալված](/timthumb.php?src=disc/24-10-22/238297d1b9067e00d16dccf0075cff7c.jpg&w=780)
Այսօր Բաքվի կենտրոնում ընդդիմության կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ շուրջ 100 մարդ է ձերբակալվել, հաղորդում է Turan-ը:
Ադրբեջանի ժողովրդական ճակատի առաջնորդ Ալի Քերիմլիի կոչով կուսակցության ակտիվիստները փորձել են հավաքվել Բաքվի քաղաքապետարանի առջև՝ պահանջելով տեղական իշխանություններից հարգել հավաքների ազատության սահմանադրական նորմը, ինչպես նաև ուշադրություն հրավիրելով 44-օրյա պատերազմի ադրբեջանցի մասնակիցների շրջանում սկիզբ առած ինքնասպանությունների դեպքերի վրա։
Նշվում է, որ բողոքի գործողությունը տևել է մոտ 40 րոպե։
Ավելի վաղ հայտնել ենք, որ այսօր արդեն երկրորդ ինքնասպանության դեպքն է գրանցվել ադրբեջանական բանակում:
![](banners/armflix.jpg)