Քորթնի Քարդաշյանը գնել է հայտնի հաղորդավարի տունը (լուսանկարներ)
Լուսանկարներ![Քորթնի Քարդաշյանը գնել է հայտնի հաղորդավարի տունը (լուսանկարներ)](/timthumb.php?src=disc/25-10-22/07efc5bb24753420a260c331dc82bcc5.jpg&w=780)
Գործարար և հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի քույրը՝ ձեռնարկատեր և դերասանուհի Քորթնի Քարդաշյանը ամուսնու՝ Blink-182 ռոք խմբի թմբկահար Թրևիս Բարքերի հետ միասին գնել է ԱՄՆ-ում հայտնի հաղորդավար Կոնան Օ'Բրայենի առանձնատունը, հաղորդում է Dirt-ը։
Նախկինում երբեք միասին չապրած ամուսինների նոր տունը գտնվում է Կալիֆորնիայի Կարպինտերիա քաղաքում։ Գործարքը կազմել է 14,5 մլն դոլար։
Նախորդ սեփականատերը՝ Օ'Բրայենը, վերանորոգել է 1957 թվականին կառուցված տունը: 199 քմ մակերեսով առանձնատունն ունի չորս ննջասենյակ, երեք լոգասենյակ և լրացուցիչ սանհանգույց, ինչպես նաև խոհանոց, հյուրասենյակ և մառան։ Նշվում է, որ պատերը ապակուց են։ Հյուրասենյակից հասանելի է մեծ պատշգամբ, որը հարմար է ճաշելու համար, իսկ ննջասենյակներից՝ դեպի օվկիանոս նայող պատշգամբներ։
0,16 հա տարածքում կա երկհարկանի հյուրատուն՝ երկու ննջասենյակով, հյուրասենյակով և փոքրիկ խոհանոցով, երկու մեքենայի համար նախատեսված ավտոտնակ՝ էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանով։ Քարդաշյանի և Բարքերի նոր հարևաններն են դերասաններ Էշթոն Քաթչերը և Միլա Կունիսը, ինչպես նաև ռեժիսոր Ջորջ Լուկասը։
![](disc/25-10-22/d5ad91af7d3d5d039003edf9b6489c03.jpg)
![](disc/25-10-22/313aaf2d8028cfc04b160e20e126ff3f.jpg)
![](disc/25-10-22/dcc45a92233ddf3535454966cf34d0f5.jpg)
![](disc/25-10-22/4dfa978493e64c0073f8d6810bab3480.jpg)
![](banners/armflix.jpg)