ՀՀ ԿԸՀ նախագահը եւ անդամը դիտորդական առաքելություն կիրականացնեն Ղազախստանի նախագահական ընտրություններում
Քաղաքական![ՀՀ ԿԸՀ նախագահը եւ անդամը դիտորդական առաքելություն կիրականացնեն Ղազախստանի նախագահական ընտրություններում](/timthumb.php?src=disc/18-11-22/1bf0357e2f3a8253d8fb4b57b901f45d.jpg&w=780)
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը և ԿԸՀ անդամ Ժիրայր Կարապետյանը նոյեմբերի 18-20-ը լինելու են Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Աստանայում։
ԿԸՀ-ից հայտնում են, որ Ղազախստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրավերով ՀՀ ԿԸՀ անդամները միջազգային դիտորդական առաքելություն կիրականացնեն նոյեմբերի 20-ին Ղազախստանում սպասվող նախագահական ընտրություններում։
![](banners/armflix.jpg)