Մերկելը հայտարարել է Ռուսաստանին լուրջ վերաբերվելու կարևորության մասին
Աշխարհ![Մերկելը հայտարարել է Ռուսաստանին լուրջ վերաբերվելու կարևորության մասին](/timthumb.php?src=disc/24-11-22/f96221936ecbec1de9aa38fc88169d71.jpg&w=780)
Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը խոստովանել է, որ շատ բան է սովորել իրեն նախորդած Հելմուտ Կոլից։ Spiegel թերթին տված հարցազրույցում նա պատմել է իր երեք ամենակարեւոր դասերի մասին։
«Առաջինը` անձնականի նշանակությունը քաղաքականության մեջ: Երկրորդ՝ պլանավորման ուրախությունը: Երրորդ՝ պատմական համատեքստում մտածելը»,- ասել է Գերմանիայի նախկին կանցլերը։
Նրա կարծիքով, Կոլը կցանկանար վերականգնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, քանի որ ի վերջո այդ քայլին պետք է գնալ։ Ինքը՝ Մերկելը, կարծում է, որ Ռուսաստանին լուրջ ընդունելը ոչ թե թուլության, այլ իմաստության նշան է։
![](banners/armflix.jpg)