«Փաստ». Ինչո՞ւ Էմին Երիցյանն անցավ իշխանությունների կողմը. դա հենց այնպես չի եղել «Ժողովուրդ». 1 մլն 65 հազար դրամ 5 աթոռի համար. «հեղափոխական» իշխանության հերթական գնումները «Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանը իշխանության 6 տարում գրեթե կրկնապատկել է կարողությունը «Ժողովուրդ». ԱԺ ՔՊ խմբակցությունը փակ հանդիպում կունենա Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի հետ «Փաստ». Շնորհավորանքի մասին «թմբկահարում» են, իսկ աջակցության մասին՝ լռում Կրակոցներ Երևանում․ դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակված պարկուճ, խաչ և արյունոտ հողաթափ, կա վիրավոր Թրամփը պատրաստ է գաղտնազերծել Քենեդու սպանության և սեպտեմբերի 11-ի հարձակումների վերաբերյալ փաստաթղթերը Անահիտ Մնացականյանին ծննդյան առթիվ ծնողներն էին նվեր արել, որ Սևանում հանգստանար Հայաստանում ներքին և արտաքին գործոններով պայմանավորված լարվածությունն ավելի ու ավելի է աճում. Հրապարակ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակներում Չինաստանից Հայաստան է հասել առաջին բեռնատարը 

Ադրբեջանի նախագահը հնարավոր էսկալացիայի պատասխանատվությունն այս գլխից վերցնում է իր վրա. Արարատ Միրզոյան

Արտաքին Քաղաքական

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծումն ու սահմանազատումը պատմական քարտեզների հիման վրա իրականացնելու մասին Բաքվից հնչող հայտարարությունները խախտում են Պրահայում և Սոչիում ստանձնած հանձնառությունը՝ երկու երկրների միջև սահմանազատման աշխատանքներն իրականացնել՝ հիմք ընդունելով ՄԱԿ կանոնադրությունը և Ալմա-Աթայի հռչակագիրը։ «Արմենպրես»-ին տված հարցազրույցում այս մասին ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:  

Հարցազրույցում Միրզոյանն անդրադարձել է նաև ադրբեջանական կողմի պնդումներին, թե Հայաստանը հրաժարվել է Բրյուսելում եռակողմ հանդիպմանը մասնակցելուց, խոսել խաղաղության պայմանագրի նախապատրաստման աշխատանքներից, գնահատել տարածաշրջանում առկա իրավիճակը:

Հարց - Ադրբեջանը հայտարարում է, որ հայկական կողմը հրաժարվել է Բրյուսելում եռակողմ հանդիպման մասնակցությունից։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս փաստը։

Պատասխան - Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն էր ձեռք բերվել հաջորդ հանդիպման վերաբերյալ։ Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ այս պայմանավորվածությանը և կրկին պատրաստակամություն ենք հայտնում ընդունելի ժամկետներում կազմակերպել Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի, Ֆրանսիայի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի հանդիպումը։ Կարծում ենք, որ Պրահայում այս ձևաչափով տեղի ունեցած հանդիպումը բավականին արդյունավետ էր և կարևոր Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի համատեքստում։ Հայկական կողմը, ինչպես և նախկինում, շահագրգիռ է հարաբերությունների կարգավորմամբ: 

Հարց – Բաքուն կրկին հնչեցնում է պատմական քարտեզների հիման վրա սահմանազատման գործընթացն իրականացնելու մասին թեզը։ Ի՞նչ դիրքորոշում ունի Երևանն այս առնչությամբ։

Պատասխան - Նման հայտարարությունները խախտում են Պրահայում և Սոչիում ստանձնած հանձնառությունը՝ երկու երկրների միջև սահմանազատման աշխատանքներն իրականացնել՝ հիմք ընդունելով ՄԱԿ կանոնադրությունը և Ալմա-Աթայի հռչակագիրը։

Այդ հանձնառության շրջանակներում սահմանազատման աշխատանքները պետք է իրականացվեն 1991 թվականի՝ ԽՍՀՄ փլուզման ամսաթվի դրությամբ գոյություն ունեցած և իրավական ուժ և նշանակություն ունեցած իրավական ակտերի հիման վրա, ընդ որում՝ նույն ամսաթվի դրությամբ քարտեզագրում իրականացնելու, քարտեզներ կազմելու և քարտեզներ հրապարակելու պատշաճ լիազորություններ ունեցող կառույցների պաշտոնական փաստաթղթերի հիման վրա: Ըստ այդմ, պատմական քարտեզների մասին խոսելն առնվազն անհասկանալի է՝ և՛ ըստ սահմանման, և՛ ըստ բովանդակության:

Պետք է ընդգծել նաև պատմական քարտեզների ընդհանրական հռետորաբանության վտանգավորությունը մեր երկրների անկախության համար, որովհետև եթե շեշտ դնենք պատմական քարտեզների վրա, կարող է պարզվել, որ և՛ Հայաստանի Հանրապետության, և՛ առավել ևս Ադրբեջանի Հանրապետության այսօրվա տարածքները դարերով եղել են այլ պետությունների տարածքներ:

Այս համատեքստում ևս մեկ հանգամանքի վրա կցանկանայի ուշադրություն հրավիրել. չնայած որ թե՛ 2021թ․նոյեմբերի 26-ի Սոչիի, թե՛ 2022թ․ ապրիլի 6-ի Բրյուսելի հանդիպման արդյունքներով ձեռք էր բերվել պայմանավորվածություն, որ հանձնաժողովների ստեղծումը նախևառաջ սահմանային անվտանգության նպատակ է հետապնդում, համապատասխան հանձնաժողովների ստեղծումից հետո՝ 2022թ սեպտեմբերին Հայաստանի Հանրապետության դեմ նոր ագրեսիա իրականացվեց և նոր տարածքներ օկուպացվեցին Ադրբեջանի կողմից, ինչը կասկածի տակ է դնում ոչ միայն պայմանավորվածությունները և միջազգային իրավունքը հարգելու Բաքվի ցանկությունը, այլև այդ հանձնաժողովների աշխատանքների նկատմամբ իր մտադրություններն առհասարակ:

Հարց – Ադրբեջանի նախագահը պնդում է, որ Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։

Պատասխան – Այս հարցին բազմիցս ենք անդրադարձել: Բայց իր ելույթներում անընդհատ նշելով, թե Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Ադրբեջանի նախագահը ոչ մի անգամ չի ասում, թե Ադրբեջանն էլ ճանաչել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Այս փաստը և զանազան «պատմական» քարտեզների հիշատակումը նշանակո՞ւմ է արդյոք, որ Ադրբեջանը չի ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը և հավակնություններ ունի Հայաստանի Հանրապետության տարածքների նկատմամբ:

Ադրբեջանի նախագահը հայտարարում է նաև, որ իր երկրի շուրջ խաղաղություն է հաստատված և էսկալացիայի վտանգ չկա, ապա այլ հարցին ի պատասխան` հայտարարում է, որ եթե Հայաստանը չստորագրի խաղաղության պայմանագիրը, ապա խաղաղություն չի լինի: Սա նշանակում է, որ որևէ հնարավոր էսկալացիայի պատասխանատվությունը այս գլխից Ադրբեջանի նախագահը վերցնում է իր վրա, հատկապես որ Հայաստանը լիարժեք ներգրավված է խաղաղության հաստատման բովանդակային քննարկումների մեջ: 

Հարց – Իսկ խաղաղության պայմանագրի նախապատրաստման շուրջ ընթացող աշխատանքներն ինչպե՞ս կգնահատեք։

Պատասխան - Ինչպես տեղյակ եք, մենք Ադրբեջանին ենք ներկայացրել մեր առաջարկները հարաբերությունների կարգավորման կամ խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ և նախօրեին ենք միայն ստացել նրանց պատասխանները: Այսպիսով՝ քննարկումները շարունակվում են: Մենք հույս ունենք այս հարցում համաձայնության հասնել հնարավորինս շուտ, և այս գործընթացում կարևոր դերակատարություն կարող են ունենալ նաև մեր միջազգային գործընկերների միջնորդական ջանքերը։

Հարց - Ադրբեջանը հայտարարում է նաև, թե Հայաստանը հրաժարվում է տրամադրել ականապատ դաշտերի ճշգրիտ քարտեզներ և շարունակում է նոր ականներ տեղադրել Լեռնային Ղարաբաղի հարակից շրջաններում, որոնք հանգեցնում են բազմաթիվ զոհերի։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։

Պատասխան - Ինչպես տեղյակ եք, Հայաստանի Հանրապետությունը միակողմանիորեն Ադրբեջանին է փոխանցել ականապատ դաշտերի՝ իր մոտ առկա բոլոր քարտեզները, չնայած նման հանձնառության բացակայությանը ինչպես եռակողմ պայմանավորվածությունների, այնպես էլ միջազգային իրավունքի շրջանակներում։ Ավելին, պատրաստակամություն ենք հայտնել միջազգային գործընկերների հետ համագործակցաբար աջակցել փոխանցված քարտեզների վերծանմանը։

Միևնույն ժամանակ, անհրաժեշտ եմ համարում ընդգծել, որ Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում ականներ տեղադրվել են դեռևս Ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում և դա հիմնականում իրականացվել է Ադրբեջանի կողմից, որը առաջին պատերազմի ընթացքում վերահսկում էր այդ տարածքները։ Հայկական կողմի համագործակցության կոչերը մնացել են անարձագանք և, ավելին, Ադրբեջանը բոլոր հնարավոր միջոցներով խոչընդոտներ է հարուցել ականազերծման աշխատանքների իրականացմանը։ Տվյալ ոլորտում Հայաստանին օժանդակություն ցուցաբերելու հարցի շահարկման արդյունքում 2017թ․ Ադրբեջանի կողմից նույնիսկ արգելափակվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեությունը։

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի 2019թ․ զեկույցում արձանագրված է, որ իրենց առաքելության ընթացքում Լեռնային Ղարաբաղում ականների զոհ է դարձել 747 անձ, որոնցից 59 տոկոս քաղաքացիական, և սա այն պարագայում, որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները ականների պայթյուններից զոհերի թվի հաշվարկ սկսել են իրականացնել միայն 2004 թվականից ի վեր։

Ինչ վերաբերվում է Ադրբեջանի այն հրապարակումներին, թե Լեռնային Ղարաբաղում հայկական կողմը հայկական արտադրության ականներ է տեղադրել, պիտի արձանագրեմ, որ ցուցադրված ականները ադրբեջանական կողմը հայտնաբերել է ոչ թե ԼՂ-ում, այլ իր կողմից 2021-22թթ. օկուպացրած Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներում և հիմա փորձում է դրանք օգտագործել քարոզչական նպատակներով: Մենք չենք հերքում, որ ՀՀ ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում իրականացնում է ականապատման աշխատանքներ և դա պայմանավորված է Ադրբեջանի կողմից ռազմական նոր ագրեսիաների իրականացման մշտապես բարձր ռիսկի հետ, ինչի ականատեսն ենք եղել ինչպես 2021թ․ մայիսին և նոյեմբերին, այնպես էլ 2022թ․ սեպտեմբերին։

Նմանօրինակ ագրեսիվ գործողություններ Ադրբեջանն այս շրջանում իրականացրել է նաև Լեռնային Ղարաբաղում՝ մասնավորապես այս տարվա փետրվար և օգոստոս ամիսներին, դրանով իսկ ապացուցելով, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը էթնիկ զտումների չենթարկվելու համար անհրաժեշտություն ունի ինքնապաշտպանական ուժերի։ Ինչ վերաբերվում է Ադրբեջանից հնչող մեղադրանքներին, որ Լեռնային Ղարաբաղում շարունակում են տեղակայված մնալ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներ, սա ևս որևէ կերպ չի համապատասխանում իրականությանը։ Մեր այս պնդման իսկությունը ստուգելու համար վարչապետ Փաշինյանի կողմից անգամ առաջարկ է եղել միջազգային փաստահավաք առաքելություն գործուղել Լեռնային Ղարաբաղ, ինչը մերժվել է Ադրբեջանի նախագահ Ալիևի կողմից։

Հարց – Ինչպե՞ս եք ընդհանուր առմամբ գնահատում առկա իրավիճակը տարածաշրջանում։

Պատասխան – Մենք ցավով ենք արձանագրում, որ չնայած տարբեր ուղղություններով ընթացող բանակցություններին՝ Ադրբեջանի կողմից չեն դադարում առավելապաշտական և ռազմատենչ հայտարարությունները, հայկական կողմին ուղղված անհիմն մեղադրանքները և ուժի գործադրման սպառնալիքները։ Բացի այդ, Ադրբեջանական զինված ուժերը շարունակում են գտնվել ՀՀ ինքնիշխան տարածքում, պարբերաբար Ադրբեջանի կողմից տեղի են ունենում ռազմական սադրիչ գործողություններ։

Այս փաստերի համադրումը ցույց է տալիս, որ իրավիճակը շարունակում է չափազանց լարված մնալ, և մեր միջազգային բոլոր գործընկերները պիտի հավելյալ ջանքեր գործադրեն՝ զսպելու Ադրբեջանի նկրտումները և պահպանելու Հարավային Կովկասում առկա փխրուն խաղաղությունը։

Հայկական կողմը, ինչպես և նախկինում, պատրաստ է բոլոր ջանքերը ներդնել՝ փոխընդունելի լուծումներ գտնելու և տարածաշրջանում երկարատև ու կայուն խաղաղություն  հաստատելու համար:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Փաստ». Ինչո՞ւ Էմին Երիցյանն անցավ իշխանությունների կողմը. դա հենց այնպես չի եղել«Ժողովուրդ». 1 մլն 65 հազար դրամ 5 աթոռի համար. «հեղափոխական» իշխանության հերթական գնումները«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանը իշխանության 6 տարում գրեթե կրկնապատկել է կարողությունը«Ժողովուրդ». ԱԺ ՔՊ խմբակցությունը փակ հանդիպում կունենա Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի հետ«Փաստ». Շնորհավորանքի մասին «թմբկահարում» են, իսկ աջակցության մասին՝ լռումԿրակոցներ Երևանում․ դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակված պարկուճ, խաչ և արյունոտ հողաթափ, կա վիրավորՀայ մրցավարները կսպասարկեն կանանց ԵԱ-ի Բոսնիա և Հերցեգովինա-Մալթա հանդիպումը Իսրայելը պատրաստ է 42 օրով դադարեցնել գnրծnղnւթյունները Գազայում. Նեթանյահու Մեքսիկայի նախագահը մտադիր է թոշակի անցնել ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ն չեն դիտարկում Ուկրաինա ռшզմական խորհրդատուներ ուղարկելու հարցը․ Պետքարտուղարություն Կառավարության գաղտնի որոշմամբ վաճառքի է հանվել Գիտատեխնիական գրադարանի շենքը. 60 տարվա պատմության փոշիացումը ցեղասպանություն է, քրեական հանցագործություն Հարավային Կորեան դադարեցնում է Հյուսիսային Կորեայի հետ ռազմական ոլորտի համաձայնագիրը Հայաստանում հերքել են Ադելիա Պետրոսյանին ՀՀ հավաքական հրավիրելու մասին տեղեկությունը Նիդեռլանդներն Ուկրաինային թույլ կտա F-16-երն օգտագործել Ռուսաստանին հարվածելու համար Գլոբալ պատերազմի ներուժը մեծացել է․ Տոկաև «Ամբողջ հայ ժողովրդի ամոթը. հայ ոստիկանները ծեծի են ենթարկել հոգևորականի»․ Սեմյոն Բաղդասարով Փաշինյանի համակիր, «ՔՊ»-ից հեռացված Թաթուլ Ասիլյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվելՄԱԿ-ի անվտանգության հարցերով ներկայացուցիչը Ժաննա Անդրեասյանի հետ քննարկում է ունեցել Հայ Առաքելական եկեղեցին կդիմի ԿԳՄՍՆ-ին Աղջոց վանքն իրենց հանձնելու հարցով Հանրային Հեռուստաընկերության Քաղաքական հաղորդումների ղեկավար-պրոդյուսերի՝ բացարձակ սուտ պարունակող գրառումը լայքում են ՀՀ արդարադատության նախարարը, ԱԺ քպ-ական պատգամավորներ․ Ռուբեն Մելիքյան Իշխանությունը չի արձագանքում «Խոջալուի ցեղասպանության» մեղադրանքին՝ քաջալերելով Ադրբեջանին․ ՀԱԿ ՀՀ իշխանության մոտ պանիկա կա՝ Բագրատ սրբազանի առաջնորդած շարժման ընդամենը մեկ հաջողությունից. Մետաքսե Հակոբյան (տեսանյութ) Խոշոր ավտովթար՝ Տավուշի մարզում, եկեղեցու ճանապարհին «УАЗ»-ը կողաշրջվել էԱրմավիրի մարզպետը «ՔՊ»-ին շնորհակալություն է հայտնել Գյուլնազարյանին Փարաքարի ղեկավար ընտրելու համարՈրոշ դպրոցներ կկառուցվեն քանդվող հին շենքերի տեղում․ Սյունիքի մարզպետը քննարկում է կազմակերպել Ռոբերտ Արզումանյանը` «Նոա»-ի նախագահի խորհրդական Հանձնվել չկա՛․ դաժանորեն ծեծի ենթարկված Աշոտ Հարությունյանի առողջությունը կարգավորվում է Փաշինյանը սարսափում է ընտրությունների գաղափարից, նա չի ուզում իշխանություն կորցնել․ Սուրեն ՍուրենյանցՈրպես ԱԺ նախագահ՝ ես իմ լիարժեք պատրաստակամությունն եմ հայտնում էլ ավելի խթանելու երկու երկրների կապերը՝ ի շահ մեր ժողովուրդների․ Սիմոնյանը՝ Սլովենիայի ԱԺ նախագահին Նոր Արեշում կրակոցներ են հնչել․ կա վիրավորՓաշինյան-Պուտին հեռախոսազանգ՝ երկար դադարից հետո․ ի՞նչ հարցեր են քննարկվել Արցախցիները կամավորական խմբեր են կազմում Լոռիում փրկարարարական աշխատանքներին միանալու համար, իսկ ոստիկանությունը շարունակում է քաղաքացիներին տփել ԵրևանումՆիկոլն օգնության է կանչում Ալիևին և Էրդողանին (տեսանյութ)Իրանում գրանցվել է նախագահի 80 թեկնածու Հայրենիքը մեկն է, դեռ ունենք Հայրենիք, դեռ, ժամանակ չկա, դուրս եկեք. փաստաբանԻրանի խորհրդարանի ղեկավարն առաջադրել է իր թեկնածությունը նախագահական ընտրություններում Վարազդատ Հարոյան․ Հավաքականում պետք է այնպես խաղաս, որ ուրախացնես մի ամբողջ երկրի և ժողովրդի (տեսանյութ)Ընդդիմության մանդատները դնելը սխալ է, այդ գործիքը պետք է ԱԺ-ում, երբ ՔՊ-ն կստորագրի կապիտուլիացիա․ քաղաքագետ (տեսանյութ)Հավատը սեփական ուժերի ու այլոց նկատմամբ կարևոր է հետտրավմատիկ վերականգնման համար․ Աֆեյան Մենք չենք ուզում բախումներ, թող զգոն լինեն ու դարձի գան, հատկապես` բերետավորներից ոմանք. սարկավագ (տեսանյութ) Մեծ հանրահավաք՝ հունիսի 9-ին. Սրբազանը ներկայացրեց առաջիկա անելիքները (տեսանյութ)Հայկական կողմը Ուկրաինայի հետ պայմանավորվել է գործարարների մասնակցությամբ մեծ քննարկում կազմակերպել Վաղը՝ ժամը 10:30-ին, հավաքվում ենք Սուրբ Աննա եկեղեցու բակում, շատ կարևոր հանդիպման ենք գնալու․ Սրբազան Սասուն Խաչատրյանը՝ Սերժ Սարգսյանի գործի «փլուզման» մասին (տեսանյութ)Մեր տղաներն ազատության մեջ են. իրավապաշտպանը կարդում է 26 ազատ արձակված տղաների անունները (տեսանյութ)ԱԱԾ-ն և դատախազությունը հայտարարել են, որ ես գործակալ չեմ և միլիոններ չեմ ստացել, պատասխանը ո՞վ կտա (տեսանյութ) Հսկում ենք ոստիկաններին, չեմ հավատում, որ իրապես ոստիկանական շարքերից են, բայց հետևելու ենք. Սրբազան (տեսանյութ)Այսօրվանից դիվանագետների խորհուրդը հանդիպումների շարք է սկսել օտարերկրյա ներկայացուցիչների հետ (տեսանյութ) ԱԺ-ում խամաճիկ ընդդիմություն կունենանք, եթե Փաշինյանը կազմակերպի ընտրությունները (տեսանյութ) Հայաստանն ու Ղրղզստանը բավարարում են ԵԱՏՄ մրգերի ու բանջարեղենի պահանջը․ Միշուստին
Ամենադիտված