ՀՈՐՈՎԵԼ արհեստակցական կազմակերպությունների միությունը խստորեն դատապարտում է անձնական ազատության իրավունքների կոպտագույն և չարդարացված խախտումները Փոխվարչապետի գլխավորությամբ կայացել է սուբվենցիոն հայտերի գնահատման հանձնաժողովի հերթական նիստը Նիկոլի «դուստր մամուլում» ձայնագրություններ են հայտնվում, հետո ուժային կառույցները գործ են հարուցում. Սաղաթելյան (տեսանյութ) Շարժման առաջնորդների նկատմամբ «զանգվածային անկարգության կազմակերպչի» հոդվածով հետապնդման միտում կա. փաստաբան ՀՅԴ-ն թիրախավորված է, խուզարկություններ են արել, 10 ղեկավար անդամի առևանգել են, բայց չեն կարող ճնշել. Սաղաթելյան (տեսանյութ) Ռումբի մասին ահազանգը կեղծ է եղել․ Քիշնև ուղևորված FlyOne-ի օդանավը կվերադառնա Երևան #ՈՒՂԻՂ. ԻՇԽԱՆ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԸ՝ ՀՅԴ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐՈՒՄ ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՊՆ-ն 27 տարեկան աղջիկներին և կանանց հրավիրում է կամավոր հիմունքներով պարտադիր 6-ամսյա ժամկետային ծառայության Ամբերդ գյուղի բնակչի սպանության կասկածանքով ձերբակալվել է տուժողի համագյուղացին Հունիսի 15-ից հուլիսի 15-ը առանձին ժամերի միակողմանի փակ է լինելու Էրեբունու փողոցից Այվազովսկու փողոց ճանապարհահատվածը 

ՄԻՊ ներկայացուցիչները Ավանի հոգեբուժարանում արձանագրել են բացթողումներ

Հասարակություն

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության ներկայացուցիչները սույն թվականի դեկտեմբերի 1-ին Պաշտպանի հանձնարարությամբ չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել ՀՀ Առողջապահության նախարարության «Ավան» հոգեկան առողջության կենտրոն:

Ինչպես հայտնում են ՄԻՊ գրասենյակից, մշտադիտարկման շրջանակներում ուսումնասիրվել են հոգեբուժական կազմակերպությունում անձանց պահման պայմանները, նրանց իրավունքների ապահովման վիճակը, դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին, ոչ հոժարակամ և անգործունակ ճանաչված անձանց բուժման ընթացակարգերը, ինչպես նաև՝ հաստատությունում պահվող պացիենտներին առնչվող փաստաթղթերը:

Հատուկ ուշադրություն է դարձվել նորաստեղծ մանկական բաժանմունքում երեխաների պահման պայմաններին և երեխաների նկատմամբ զսպման միջոցների կիրառման հետ կապված հարցերին:

Մշտադիտարկման այցի ընթացքում հոգեբուժական կազմակերպությունում կորոնավիրուսային (COVID-19) վարակի հաստատված դեպքի արձանագրմամբ պայմանավորված՝ Կանխարգելման ազգային մեխանիզմի աշխատանքների մեթոդաբանությունը տեղում փոփոխվել է, աշխատանքներն իրականացվել են համաճարակային կանոնները պահպանելու հատուկ ընթացակարգով: Ստուգվել են կորոնավիրուսային (COVID-19) վարակով պայմանավորված կանխարգելիչ միջոցառումների կազմակերպման վիճակը, սանիտարահիգիենիկ պայմանները և այլն:

Մշտադիտարկմանը ներգրավված են եղել իրավաբաններ, բժիշկներ և հոգեբան, այն իրականացվել է հատուկ մեթոդաբանությամբ և չափիչ սարքերի օգտագործմամբ (տարածություն, ջերմություն և այլն):

Այցի արդյունքում վեր են հանվել հետևյալ հիմնական խնդիրները.

կենցաղային, այդ թվում՝ սանիտարահիգիենիկ անբավարար պայմաններ, առկա է բարելավման և վերանորոգման անհրաժեշտություն,

տեղաշարժման հետ կապված դժվարություններ ունեցող անձանց պահանջմունքներին համապատասխան հարմարեցված ֆիզիկական միջավայրի բացակայություն,

բժշկական փաստաթղթերի վարման հետ կապված խախտումներ կամ այդ փաստաթղթերի ոչ պատշաճ վարում,

հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց արտաքին աշխարհի հետ կապի և զբաղվածության ապահովման հետ կապված խնդիրներ,

հոժարակամ և ոչ հոժարակամ բուժման իրավական ընթացակարգերի պահպանման հետ կապված խնդիրներ, որոնք ամբողջ երկրում ունեն համակարգային բնույթ և շարունակ լուծում չեն ստանում՝ հանգեցնելով մարդու սահմանադրական իրավունքների կոպիտ խախտումների,

այլընտրանքային, ոչ դեղորայքային բուժման մեթոդների կիրառման բացակայություն,

կորոնավիրուսային (COVID-19) վարակի կանխարգելման տեսանկյունից արձանագրվել են մի շարք խնդիրներ, մասնավորապես՝ հոգեբուժական կազմակերպություն այցելուների մուտքի ժամանակ պաշտպանիչ միջոցների կիրառման, ջերմաչափման, սոցիալական հեռավորության պահպանման և այլն,

երեխաների համար նախատեսված բաժանմունքում՝ զսպման միջոցների կիրառման հետ կապված խնդիրներ,

տարբեր սեռի երեխաներին նույն հիվանդասենյակում պահելու հետ կապված խնդիր,

կանանց բաժանմունքում՝ հեռախոսակապի հասանելիության խնդիր,

հոգեբուժական կազմակերպության աշխատակիցների աշխատանքային պայմաններին առնչվող խնդիրներ և այլ։

Ողջունելի է հոգեբուժական կազմակերպության աշխատակիցների աշխատավարձերի հաշվարկման նոր մեխանիզմների ներդրումը, որը նպաստել է նրանց աշխատավարձի բարձրացմանը, սակայն դեռևս պետք է քայլեր ձեռնարկել հոգեբույժների թափուր հաստիքները համալրելու ուղղությամբ, ինչպես նաև աշխատակիցների մասնագիտական վերապատրաստումների,  կարողությունների և հմտությունների զարգացման ուղղությամբ:

Արձանագրված խնդիրները Պաշտպանի ներկայացուցիչները քննարկել են հոգեբուժական հաստատության տնօրինության հետ: Խնդիրները կամփոփվեն և դրանց լուծմանն ուղղված առաջարկները համապատասխան վերլուծության հետ միասին կներկայացվեն իրավասու մարմիններին:

Նշվում է, որ մշտադիտարկման այցի ընթացքում հոգեբուժական կազմակերպության տնօրինությունն ու բժշկական անձնակազմը ակտիվ համագործակցել են Պաշտպանի ներկայացուցիչների հետ և աշխատանքի խոչընդոտներ չեն ստեղծվել:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՀՈՐՈՎԵԼ արհեստակցական կազմակերպությունների միությունը խստորեն դատապարտում է անձնական ազատության իրավունքների կոպտագույն և չարդարացված խախտումներըՓոխվարչապետի գլխավորությամբ կայացել է սուբվենցիոն հայտերի գնահատման հանձնաժողովի հերթական նիստըՆիկոլի «դուստր մամուլում» ձայնագրություններ են հայտնվում, հետո ուժային կառույցները գործ են հարուցում. Սաղաթելյան (տեսանյութ)Շարժման առաջնորդների նկատմամբ «զանգվածային անկարգության կազմակերպչի» հոդվածով հետապնդման միտում կա. փաստաբանՀՅԴ-ն թիրախավորված է, խուզարկություններ են արել, 10 ղեկավար անդամի առևանգել են, բայց չեն կարող ճնշել. Սաղաթելյան (տեսանյութ)Ռումբի մասին ահազանգը կեղծ է եղել․ Քիշնև ուղևորված FlyOne-ի օդանավը կվերադառնա Երևան#ՈՒՂԻՂ. ԻՇԽԱՆ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԸ՝ ՀՅԴ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐՈՒՄ ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՊՆ-ն 27 տարեկան աղջիկներին և կանանց հրավիրում է կամավոր հիմունքներով պարտադիր 6-ամսյա ժամկետային ծառայությանԱմբերդ գյուղի բնակչի սպանության կասկածանքով ձերբակալվել է տուժողի համագյուղացին Նարեկ Մկրտչյանը Ժնևում հանդիպում է ունեցել Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենի հետ Հունիսի 15-ից հուլիսի 15-ը առանձին ժամերի միակողմանի փակ է լինելու Էրեբունու փողոցից Այվազովսկու փողոց ճանապարհահատվածըԱԺ-ն դարձրել են Եկեղեցուն հարվածելու ամբիոն՝ անցնելով բարոյական բոլոր նորմերը. Տեր ԳաբրիելՇենքում առաջացած կրակը տեսանելի է մի քանի հարյուր մետրից. ըստ տանտիրոջ՝ պայթել է 3 կգ գազաբալոնըԱնկախ ամեն ինչից՝ Եսային ուժեղ մարդ է և առանց աջ ձեռքի էլ կապրի ու կստեղծի. ձեռքի վնասվածք ստացած տղամարդու կինը մանրամասներ է հայտնումՍրբազանը պիտի ազատվի թիկունքից նկարող ականներից ու պռավալնի քաղտեխնոլոգներից․ Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)Բաքվում խոշտանգել են Ռուբեն Վարդանյանին (տեսանյութ)Անահի՛տ, այսքանից հետո կարող եմ պնդել, որ դու չես տիրապետում քո ոլորտի օրենսդրությանը. իրավաբանը՝ Ավանեսյանին«Սրբազան պայքարը» ոստիկանության բռնությունների պատճառով տուժածներին խնդրում է տվյալներ փոխանցել«Վայոց Ձորի քննչական վարչությունում պատանդ են պահում քաղաքացիներին, այդ թվում՝ կանանց»․ ՄանուկյանՓոփոխություններ՝ թատերահամերգային կազմակերպությունների ֆինանսավորման փորձնական մոդելի ներդրման ծրագրում Պատրաստ եմ խաղալ աջ պաշտպանի դիրքում․ Պավար Ճանապարհների վիճակի բարելավման համար Գործադիրը հատկացրել է 2.83 մլրդ դրամ 134 տարվա ընթացքում ՀՅԴ-ն բազմաթիվ զրկանքներ ու բանտեր է տեսել, թշնամիների և դավաճանների է դիմագրավելԶելենսկին պատմել է` ինչ է իրեն խոստացել Սի ԾինփինըԿառավարությունը 29 207 700 ՀՀ դրամ գումար է հատկացրել Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակի հոբելյանական միջոցառումների անցկացման նպատակովՈրևէ արտասովոր միջադեպ չի եղել․ ՀՀ-ում ԵՄ դիտորդները հերքում են Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը Մեկնարկում է Եվրո-2024-ը․ ինչ պետք է իմանալ մրցաշարի մասինԱԳՆ շենքի դիմաց կատարված խուլիգանության դեպքի վարույթով նախաքննությունը 3 անձի մասով ավարտվել է 15 մլն դրամ՝ սփյուռքի հետ համագործակցության շրջանակում կրթամշակութային միջոցառումների իրականացման համար Բացահայտվել է հանցագործության 87 դեպք Պետության վրա հարձակվողներին փնտրեք ձեր շարքերում․ Մարկոս քահանա Մանգասարյանը՝ ՔՊ-ականին Դեպի Ռուսաստան հայկական արտահանման համար տնտեսական խոչընդոտներ այժմ չկան. ՀՀ էկոնոմիկայի նախարարՄատս Հյումելսը հեռանում է Դորտմունդի «Բորուսիա»-իցԻսկ ի՞նչ կանեի ես, եթե լինեի ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը (որ մեղքիս համար). ԽուդոյանՊուտինն ասել է՝ որ դեպքում կրակը դադարեցնելու և բանակցություններ վարելու հրաման կտա Փաշինյանը օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատար է նշանակել «Ազգային Ճակատ» ալիքը հայտարարություն է տարածել Ուսապարկերի առաջնորդը խոսեց արցախցիների նկատմամբ իր «մեծ սիրո» մասին․ Մետաքսե Հակոբյան (լուսանկարներ)Տեղի կունենա «Արարատյան ալյանս» մտքի կենտրոն ինստիտուտի կազմակերպած «Արարատյան ալյանսի շուրջը» խորագրով համաժողովըՀայաստանը բելառուսական կողմին ներկայացրել է բողոքի հայտագիր. ԱԳՆ Վեց ամսով արգելք է սահմանվում մի շարք գյուղատնտեսական արտադրատեսակների արտահանման նկատմամբ Արդեն 132 երջանիկ ընտանիք․ 50 նոր՝ վերանորոգված ու կահավորված բնակարան է հանձնել «Իմ Գյումրի» ծրագիրըԾնողներից թաքուն վերցրել են հրացանը և պատահաբար կրակել․ երեխաներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց Չլինենք անտարբեր, փրկենք կյանքեր․ Ավանեսյանը միացավ արյունատվության միջոցառմանը (տեսանյութ) Շուռնուխի և Որոտանի բնակիչներն օգնություն կստանան մինչև հունիս ամիսը ներառյալ Ամեն օր շուտ գալիս ենք աշխատանքի և ուշ գնում, նպատակ ունենք ապահովել 7% տնտեսական աճ (տեսանյութ) Այո՛, մարդը կորցրել է ինչ-որ բան, հյուրանոց է կորցրել, բայց անհնար է պետբյուջեով հյուրանոց կառուցենք, իրան տանք. Պապոյանը՝ Արցախի գործարարներին աջակցելու մասին «Մայր Հայաստանի» կոչը տեղական և միջազգային իրավապաշտպան կառույցներինՀայաստանը 2023-ին աշխարհում 4-րդն էր տնտեսական աճի տեմպերով, հիմա էլ է տեմպը բարձր. նախարար Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արմեն Գասպարյանի դին՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
Ամենադիտված