Գաղափարը, որ Ադրբեջանում կարող են լինել քաղաքացիական հասարակության ակտիվիստներ, առնվազն անհավանական է. Հունանյան
Արտաքին Քաղաքական![Գաղափարը, որ Ադրբեջանում կարող են լինել քաղաքացիական հասարակության ակտիվիստներ, առնվազն անհավանական է. Հունանյան](/timthumb.php?src=disc/24-12-22/d09f0666501d8e3cd5923e092913823b.jpg&w=780)
Քաղաքացիական և քաղաքական ազատությունների հարցում Ադրբեջանն աշխարհում ժողովրդավարության ամենացածր վարկանիշներից մեկն ունի՝ ցույցերը, բողոքի ակցիաները ճնշելու և տասնյակ քաղբանտարկյալների իրավունքները խախտելու ապացուցված փաստերով: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վահան Հունանյանը։
«Ուստի այն գաղափարը, որ Ադրբեջանում կարող են լինել քաղաքացիական հասարակության ակտիվիստներ, որոնք կարող են նման մասշտաբի անկախ ակցիա սկսել առանց պետական մարմինների անմիջական ղեկավարման և վերահսկողության, առնվազն անհավանական է» - գրել է Հունանյանը։
![](banners/armflix.jpg)