Սրբուհի Գալյանն ու ԵԽ գլխավոր քարտուղարն անդրադարձել են արդարադատության ոլորտում իրականացվող ծրագրերին Մարայա Քերին նոր տեսքով է ներկայացել․ Զգալի փոփոխություններ երգչուհու արտաքնում (տեսանյութ) Ալեն Սիմոնյանը ցավակցություն է հայտնել Air India ավիաընկերության ինքնաթիռի վթարի կապակցությամբ Արթիկի ոստիկանները ջրատարում հայտնաբերել են զենք-զինամթերք Ձերբակալվել են պահնորդական ծառայողներ, որոնք պայմանագրային հիմունքներով ծառայություն են մատուցում Վանեցյանին Ամբողջությամբ կիսում եմ Փաշինյանի ամեն մի բառը Եկեղեցու վերաբերյալ․ Արտաշատի համայնքապետ (տեսանյութ) Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Հայաստան-ԵՄ մշակութային երկխոսության աշխատաժողովին Տեղի է ունեցել «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը Հայաստանի ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կմեկնեն ԱՄՆ «Հրապարակ». Ով եւ ինչու էր 2021-ին առեւանգել «Բոինգ-737»-ը. տաջիկ օդաչուները մեղավոր չէին Օրբելի եղբայրների տուն-թանգարանը կմիանա Հայաստանի պատմության թանգարանին Իրանը հրապարակել է Իսրայելի միջուկային նախագծերի հետ կապված գաղտնի փաստաթղթերի առաջին խմբաքանակը 

«ԷՖԵՍ»-ի խոշոր գործարքը. 940 մլն դրամ՝ Երևանի քաղաքապետարանից. «Հետք»

Աշխարհ

Hetq.am-ը գրում է.

Առողջապահության նախկին նախարար Լևոն Ալթունյանին պատկանող, մեկ տարի առաջ գրանցված «ԷՖԵՍ» ապահովագրական ընկերությունը Երևանի քաղաքապետարանի հետ 940 մլն դրամի (939 627 220  ՀՀ դրամ) պայմանագիր է կնքել։ 

Պայմանագիրը, ըստ Armeps համակարգի, կնքվել է երկու շաբաթ առաջ՝ 2024 թվականի օգոստոսի 1-ին։ 

«ԷՖԵՍ» ԱՓԲԸ-ն 796 մլն դրամի առողջապահական ծառայություններ պետք է մատուցի Երևանի քաղաքապետարանի (ներառյալ՝ Երևանի վարչական շրջանները) և Երևանի քաղաքապետարանի ենթակայության հիմնարկների աշխատողներին։ Ծառայությունները մատուցվելու են «Առողջապահության ապահովագրության» փաթեթով։

Փաթեթը ձեռք է բերվել հրատապ բաց մրցույթով։ 

Ծառայությունների մատուցումն ու դրանց համար վճարումները պետք է կատարվեն հինգ ամսվա ընթացքում՝ 2024-ի օգոստոս-դեկտեմբերին։ Ապահովագրության այս փաթեթը նախատեսված է 16 534 մարդու համար։ 

Մատուցվող բժշկական ծառայությունների ցանկը մանրամասն թվարկված է՝ տարեկան կանխարգելիչ հետազոտություններից մինչև շտապ և անհետաձգելի բուժօգնություն, ամբուլատոր բուժօգնություն և այլն։ 

Պայմանագրի գնի մնացած՝ 144 մլն դրամի վերաբերյալ մանրամասներ չկան։ Միայն նշված է, որ համապատասխան ֆինանսական միջոցներ նախատեսվելու դեպքում կողմերի միջև կկնքվի լրացուցիչ համաձայնագիր։ Սա կարող է նշանակել, որ նշված գումարը դեռևս առկա չէ կամ դեռևս չի հաստատվել  քաղաքապետարանի բյուջեով։

 940 մլն դրամը ներառում է նաև հարկերն ու տուրքերը։ 

Armeps-ի պայմանագրերից երևում է, որ Երևանի քաղաքապետարանի հետ նշված 940 մլն դրամի պայմանագիրը «ԷՖԵՍ»-ի առաջին խոշոր գործարքն է պետական մարմնի հետ։  Գրանցումից ի վեր «ԷՖԵՍ»-ը պայմանագրեր է կնքել նաև Ներքին գործերի նախարարության, «Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության» հիմնադրամի և «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի հետ։ Սակայն նրանց պարագայում խոսքն անհամեմատ ավելի փոքր գումարների մասին է։ 

«ԷՖԵՍ» ապահովագրական ընկերությունը (ԱՓԲԸ) 2023 թվականի հուլիսին է Հայաստանի ապահովագրական շուկա մտել։ Այն ուղղակիորեն կապված է շուկայի հին և խոշոր խաղացողներից մեկի՝ «Ինգո Արմենիա» ԱՓԲԸ-ի բաժնետիրոջ և ղեկավարների հետ։ Առանցքային դերը առողջապահության նախկին նախարար (2016-2018), ապահովագրական շուկայի հնաբնակ Լևոն Ալթունյանինն է։

​​«ԷՖԵՍ» ԱՓԲԸ-ի միակ ուղղակի բաժնետերն է Հայաստանում գրանցված «Ինթելլիջենք մենեջմենթ» ՍՊԸ-ն, որն էլ իր հերթին հավասարապես պատկանում է Լևոն Ալթունյանին (50%) և ապահովագրական շուկայում հայտնի մասնագետ Արևշատ Մելիքսեթյանին (50%):

Արևշատ Մելիքսեթյանը նաև «ԷՖԵՍ»-ի գլխավոր գործադիր տնօրենն է։ Տարիներ շարունակ բարձր պաշտոններ է զբաղեցրել նաև «Ինգո Արմենիա»-ում։

 

«ԷՖԵՍ»-ի գլխավոր ռազմավարական ուղղությունը, կարծես, առողջապահության ապահովագրությունն է։ Ալթունյանին փոխկապակցված «Վարդանանց» բժշկական կենտրոնը, որը մինչև «ԷՖԵՍ»-ի բացումը սպասարկում էր «Ինգո Արմենիա»-ում ապահովագրված հաճախորդներին, այժմ նաև «ԷՖԵՍ»-ի հետ է սերտ համագործակցում։

Ինչպես ավելի վաղ նշել ենք, չի բացառվում, որ առաջիկայում շուկան այնպես դասավորվի, որ «ԷՖԵՍ»-ը առողջապահության ապահովագրության ոլորտում փոխարինի «Ինգո Արմենիա»-ին, իսկ «Ինգո Արմենիա»-ի հիմնական գործառույթը շուկայում մնան ապահովագրության մյուս դասերը, այդ թվում՝ ԱՊՊԱ-ն։

Երևանի քաղաքապետարանը նախկինում ևս իր աշխատակիցների համար առողջապահության ապահովագրության պայանագրեր է կնքել ապահովագրական ընկերությունների հետ։ 2022 թվականին «Սիլ ինշուրանս»-ից 460 մլն դրամի առողջապահության ապահովագրության փաթեթ է ձեռք բերել։ 2023-ին 810 մլն դրամի պայմանագիր է կնքել «Արմենիա ինշուրանս» ապահովագրական ընկերության հետ։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Սրբուհի Գալյանն ու ԵԽ գլխավոր քարտուղարն անդրադարձել են արդարադատության ոլորտում իրականացվող ծրագրերին Մարայա Քերին նոր տեսքով է ներկայացել․ Զգալի փոփոխություններ երգչուհու արտաքնում (տեսանյութ) Ալեն Սիմոնյանը ցավակցություն է հայտնել Air India ավիաընկերության ինքնաթիռի վթարի կապակցությամբ Արթիկի ոստիկանները ջրատարում հայտնաբերել են զենք-զինամթերք «Դառնում է ծիծաղելի և մի փոքր վիրավորական». Ռեշետովան՝ պլաստիկայի մեղադրանքների մասինՁերբակալվել են պահնորդական ծառայողներ, որոնք պայմանագրային հիմունքներով ծառայություն են մատուցում Վանեցյանին Ամբողջությամբ կիսում եմ Փաշինյանի ամեն մի բառը Եկեղեցու վերաբերյալ․ Արտաշատի համայնքապետ (տեսանյութ) Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Հայաստան-ԵՄ մշակութային երկխոսության աշխատաժողովին Տեղի է ունեցել «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը Հայաստանի ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կմեկնեն ԱՄՆ«Հրապարակ». Ով եւ ինչու էր 2021-ին առեւանգել «Բոինգ-737»-ը. տաջիկ օդաչուները մեղավոր չէինՕրբելի եղբայրների տուն-թանգարանը կմիանա Հայաստանի պատմության թանգարանինԻգոր Նիկոլաևը պահանջում է 1,5 մլն ռուբլի Կարինա ՄուրաշկինայիցԻրանը հրապարակել է Իսրայելի միջուկային նախագծերի հետ կապված գաղտնի փաստաթղթերի առաջին խմբաքանակը Հունիսի 16-22-ը Կաթողիկոսի օրհնությամբ դուրս կբերվեն Սուրբ Էջմիածնի սրբազան մասունքները Զելենսկին հրաժարվել է հավատալ, որ Ռուսաստանը հաղթում է Ուկրաինայի հակամարտությունը«Արմենիա» ԲԿ-ի վիրաբուժական բաժանմունքի լուսամուտի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Եթե հայ ժողովուրդը հզոր Ռուսաստանի կայսրին հաղթահարեց, Նիկոլի նման մի ազգադավն ու սրբապիղծն ինչ է, որին չհաղթահարի․ Լեւոն Տեր-Պետրոսյան ՔՊ–ն բոյկոտեց Էջմիածնի ավագանու նիստը Իտալիայի ԱԳ նախարարը հայտնել է՝ որքան ժամանակ կպահանջվի պաշտպանական ծախսերն ավելացնելու համարՌուբիոն շնորհավորել է ռուսներին Ռուսաստանի օրվա կապակցությամբ. Չեխիայի նախագահը քննադատել է Թրամփին (տեսանյութ) Փաշինյանը ցավակցություն է հայտնել Հնդկաստանի վարչապետին ավիավթարի կապակցությամբ Սառը ջրով լվացե՛ք ոտքերը, պարբերաբար պառկե՛ք ու ոտքերը բարձրացրե՛ք սրտի մակարդակից վեր. ի՞նչ անել վարիկոզի դեպքում. խորհուրդներ՝ բժշկից Սուպերմոդելների պատերազմ. Քեմփբելն ընդդեմ Եվանգելիստայի Իրանում կսկսվեն լայնամասշտաբ զորավարժություններ․ Իրանի ԶՈւՀՀ-ից դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները կիրականացվեն ուղևորների ցուցակի առկայությամբԿլինիկական վտանգավոր իրավիճակ. Հակոբ Ավետիքյան Իրանն այս անգամ ավելի հզոր պատասխան կտա Իսրայելին, քան երբևէ․ MehrՀնդկաստանում տեղի ունեցած ավիավթարի պատճառով պանելային քննարկումն ուղիղ չի հեռարձակվի․ ՀՀ ԱԳՆ ՀՀ ԱԳ փոխնախարարը և Հնդկաստանից ժամանած պատվիրակությունը քննարկել են տարածաշրջանային հարցերը Կադիրովը շնորհավորել է Ռուսաստանի օրվա կապակցությամբ և Չեչնիան անվանել «երկրի հենարանը»ՌԴ դեսպանը խոսել է Պուտին-Թրամփ հանդիպման նախապատրաստական ​​աշխատանքների մասինԱբրահամ Հովեյանը ցավակցություն է հայտնել Ճամբարակում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբԲրազիլիան կվերանայի Իսրայելի հետ ռազմական համագործակցությունըԱնկեղծ ցավակցություններս եմ հայտնում Հնդկաստանի բարեկամ ժողովրդին․ Արարատ ՄիրզոյանԲողոքի ցույցերի ֆոնին՝ Վաշինգտոն նահանգի քաղաքներից մեկում պարետային ժամ է սահմանվելԱրտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում «Հայաստան» դաշինքի դիրքորոշումն ընկալելի չէ. Աբրահամյանը՝ իմպիչմենտի մասին (տեսանյութ) Էջմիածնի ավագանու ընտրություններում Էջմիածնին է միանալու Խոյ համայնքը, քանի որ ՔՊ թեկնածուն ունի Խոյի գրանցում. Առաքելյան Թրամփը կարող է դառնալ Իսրայելի վարչապետ․ TI«Անվստահությունը Նիկոլի դեմ պայքար է, մեր թիրախը նա է». Աննա Մկրտչյան (տեսանյութ) «Ես դեռ այստեղ եմ»․ Ռիհաննան վերադառնում է Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Անդրանիկ Մարգարյանի հիշատակին Հայտնի է՝ ով է 2014 թվականին Ուկրաինայում իրականացրել պետական հեղաշրջումՃամբարակում պայթյունից տուժածներից մեկի կյանքը ևս փրկել չի հաջողվել. ԱՆՄահացել է գեներալ-մայոր Էդուարդ Անդրիկյանը Արևմուտքում բացահայտել են՝ ինչ կնշանակի Ուկրաինայի համար ԱՄՆ օգնության կրճատումը«Տղա՛ ջան, Արցախը հանձնելու համար կուսակրոնությունն է մեղավո՞ր». Շարմազանով (տեսանյութ) «Չկա գեթ մի իրավունք, որ Ադրբեջանը չի խախտել հայ ռազմագերիների նկատմամբ»․ Ռուբեն Վարդանյանի փաստաբան Կոտայքի թեմի հոգևոր դասը զորակցություն է հայտնում Ամենայն Հայոց Կաթողիկոսին
Ամենադիտված