Ադրբեջանում հերթական «հայ լրտեսին» են դատում
Աշխարհ![Ադրբեջանում հերթական «հայ լրտեսին» են դատում](/timthumb.php?src=disc/28-12-22/646aff7575e4db73c1510ba0c89372db.jpg&w=780)
Բաքվի դատարանում տեղի է ունեցել Գաբալայի շրջանի 30-ամյա բնակիչ, պետական դավաճանության մեջ մեղադրվող Հաջի Փաշաեւի քրեական գործով նախապատրաստական դատական նիստը։
Ինչպես հայտնում է News.am-ը՝ haqqın.az-ին հղումով, նիստում պարզվել է, որ Փաշաեւը թերի միջնակարգ կրթություն ունի, խնամքին ունի անչափահաս երեխա, առողջական վիճակի պատճառով այժմ պահվում է Քրեակատարողական ծառայության բուժհաստատությունում։
Անհասկանալի է, թե ինչ «արժեքավոր տեղեկություններ» կարող էր հաղորդել Փաշաեւը։
![](banners/armflix.jpg)