Բելգիայում Ադրբեջանի դեսպանը նշել է, թե որ երկրներն են տապալել Լաչինի միջանցքի վերաբերյալ ՄԱԿ ԱԽ-ի հայտարարության ընդունումը
Աշխարհ![Բելգիայում Ադրբեջանի դեսպանը նշել է, թե որ երկրներն են տապալել Լաչինի միջանցքի վերաբերյալ ՄԱԿ ԱԽ-ի հայտարարության ընդունումը](/timthumb.php?src=disc/31-12-22/3644c3c5b54b63db45b00dfce289324b.jpg&w=780)
Բելգիայում և Լյուքսեմբուրգում Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիգովը շնորհակալություն է հայտնել Ալբանիային, Ռուսաստանին, ԱՄԷ-ին և Մեծ Բրիտանիային՝ Լաչինի միջանցքի հարցով ՄԱԿ ԱԽ-ի հայտարարության ընդունումը տապալելու համար։
«Այսօր Ֆրանսիան ևս մեկ ճակատամարտում պարտվեց Ադրբեջանին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում՝ տապալելով Լաչինի վերաբերյալ ՄԱԿ ԱԽ-ի կողմնակալ հայամետ հայտարարությունը, որը սուր արձագանք առաջացրեց ՄԱԿ ԱԽ մյուս անդամների կողմից: Շնորհակալություն Ալբանիային, Ռուսաստանին, ԱՄԷ-ին և Մեծ Բրիտանիային: Ադրբեջանցի դիվանագետների հիանալի աշխատանք»,- Twitter-ի իր էջում գրել է նա:
![](disc/31-12-22/caa72f6c3e848dd52bd9b2bd608879ad.jpg)
![](banners/armflix.jpg)