Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի՝ Դիլիջանի թունել չհասած հատվածում ավտոմեքենա է այրվում Սրբազան շարժման համախոհների քանակը պետք է ավելացնել՝ գնալով մարզեր եւ անմիջականորեն շփվելով հասարակության բոլոր շերտերի հետ. Արման Վարդանյան Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Սոս Արևելքի քրիստոնյաներ» կազմակերպության պատվիրակությանը «Իմ հիշողության մեջ այսքան մեծ թվով տուժողներ լուսաձայնային նռնակներից մինչեւ այս պահը մենք չենք ունեցել». Նինա Կարապետյանց Հունիսի 12-ին հիվանդանոցում էի, հայ ոստիկանը նման կերպ չպետք է վարվեր. Հարությունյան (տեսանյութ) Կալանավորվածնե'ր, բեմ բարձրացե'ք, շուտ արե'ք, հետ եք գնալու. Բագրատ Սրբազանը կատակեց (տեսանյութ) ՀԱՊԿ-ից դուրս գալը Հայաստանի կառավարության որոշելիքն է. ԱՄՆ պետքարտուղարություն Ինտենսիվ հանդիպումների շարք է լինելու, պատրաստվում ենք, մարզեր էլ ենք գնալու, կասեմ` երբ. Սրբազան (տեսանյութ) Բագրատ Սրբազա'ն, հավատում եմ, որ կհաղթես այս պայքարում. 8-ամյա Մարիամը` Սրբազանին (տեսանյութ) Ո'չ ուրացող, ո'չ դավաճանող եմ ձեզ, մեր ճանապարհի նշակետը մեկն է` այս ստախոսին հեռացնելն ու հաղթելը. Սրբազան (տեսանյութ) 

Լաչինի միջանցքի բացումը պետք է լինի մե՛ր նախաձեռնությունը․ Վարդան Օսկանյան

Բլոգոսֆերա

Հայաստանի նախկին արտգործնախարար (1998-2008) Վարդան Օսկանյանը իր հոդվածն է տրամադրել լրատվամիջոցներին Արցախի շարունակվող շրջափակման և ճանապարհը բացելու ուղղությամբ քայլերի մասին։

«Սառը պատերազմի ավարտից անմիջապես հետո աշխարհում գոյություն ուներ ընթացիկ ինքնորոշման և/կամ երկրների ինքնիշխանությանն անմիջականորեն առնչվող հիսունից ավելի շարժում։ Այդ թիվն այսօր էլ տատանվում է այս շրջակայքում։

Այս շարժումներից մի քանիսը՝ Արևելյան Թիմոր, Էրիթրեա, Հարավային Սուդան, մասամբ՝ նաև Կոսովո, արդեն իսկ լուծվել են հօգուտ ինքնորոշման, և միջազգային հանրությունը ճանաչել է նրանց անկախությունը։ Եվս մի քանիսը՝ Քվեբեկ, Կատալոնիա, Շոտլանդիա, մետրոպոլիաների կազմում են մնացել, բայց նրանց խնդիրն էլ կարելի է համարել ժամանակավորապես լուծված հօգուտ ինքնորոշման, որովհետև այդ կարգավիճակը հանրաքվեի միջոցով այդ ժողովուրդների կամարտահայտության դրսևորումն է։

Այլ կերպ ասած՝ այդ ժողովուրդները թեկուզ և շատ չնչին մեծամասությամբ՝ հանրաքվեի միջոցով են որոշել մնալ մայր երկրների կազմում։ Ինքնորոշման մնացած շարժումները մնում են սառեցված կամ բանակցային վիճակում։

Եթե Հայաստանը, հայ ժողովուրդը, Արցախը երբևէ պարտադրված կամ կամովին հրաժարվեն ինքնորոշման իրենց անքակտելի իրավունքից և ընդունեն Ադրբեջանի ինքնիշխանությունն Արցախի նկատմամբ, ապա դա աշխարհում կլինի նախադեպ, որը մեզ կարժանացնի ժողովուրդների կամային արժանիքների որակավորման ցածր և նվաստացուցիչ գնահատականի։

Ցավալի կլինի նաև այն, որ այսօր առկա՝ ժողովուրդների ինքնորոշման չորս տասնյակից ավելի շարժումներից ամենաուժեղ ու հիմնավոր պատմական, իրավական և քաղաքական հիմքերը ունի հենց Արցախի ինքնորոշման շարժումը։

Պատմականորեն՝ Արցախի ժողովուրդը հազարամյակներ ապրել և գոյատևել է հենց այս տարածքում։ Ավելին, այսօր մեր երկու պետությունների՝ հայերով բնակեցված տարածքներից ամենահայկականը հենց Արցախինն է։ Պատմության ընթացքում, երբ Հայաստանը ենթարկվել է տարբեր ազգերի ասպատակությունների, Արցախը միշտ պահել է առնվազն իր կիսանկախ կարգավիճակը։

Իրավականորեն՝ Արցախի ինքնորոշման իրավունքի հիմքերը պարզապես անխոցելի են։ Ինքնորոշման իրավունքի պահանջատիրության հիմնական նախապայմանները նախկինում և այսօր ամբողջությամբ բավարարված են։

Ղարաբաղում ապրող հայերը ոչ թե Ադրբեջանի կազմում ինչ-որ փոքրամասնություն են, այլ իրենց պատմական հողի վրա ապրող ժողովուրդ, որը Խորհրդային Միության շրջանում, դրա փլուզումից հետո, առավել ևս՝ 44-օրյա պատերազմի ու վերջին այս ագրեսիաներով և շրջափակումով մշտապես ենթարկվել է Ադրբեջանի վայրագություններին, այլ կերպ ասած՝ շարունակաբար ոտնահարվել են նրա բոլոր տեսակի իրավունքները։ Վերջապես, անկախ նրանից, որ Արցախի ժողովուրդը երբեք չի ընդունի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում՝ Բաքուն թերևս հրաժարվում է նրանց առաջարկել անգամ ինչ-որ ինքնավար կարգավիճակ իր կազմում։ Այս մեկը միջազգային իրավունքում հենց այն խախտումն է, որի դեպքում որևէ ժողովուրդ իրավունք կունենա արդեն հռչակելու իր անջատումը կամ ինքնորոշումը։

Քաղաքականորեն՝ Արցախը ունի երեք տասնամյակից ավելի բանակցային նախապատմոււթյուն, որի ընթացքում ինչ-որ պահի միջազգային հանրությունը՝ միջնորդների բերանով, հարցի խաղաղ կարգավորման օպտիմալ միջոց է համարել Արցախի ժողովրդի ազատ և անկաշկանդ կամարտահայտությունը։

Ինչ պետք է անել այսօր։

Մեր առաջ պետք է դնենք երկու պարզ և համեստ նպատակ՝ դիմադրել և խուսափել Արցախը Ադրբեջանի մաս ենթադրող որևէ փաստաթուղթ ստորագրելուց և միաժամանակ հետևողականորեն արծարծել և միջազգային հանրության ուշադրության կենտրոնում պահել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հրամայականը։

44-օրյա պատերազմի արդյունքում մեզ համար ստեղծված անբարենպաստ իրավիճակին պետք է հակադրել վերոնշյալ՝ պատմական, իրավական և քաղաքական մեզ համար բարենպաստ հանգամանքները։

Նախ, մենք կանգնած ենք Լաչինի միջանցքի բացման հրամայականի առաջ։ Ոչ ոք մեզ համար մեր խնդիրները չի լուծելու՝ ո՛չ միջազգային կազմակերպությունները, ո՛չ անհատ երկրները։ Այո՛, անհրաժեշտ է արդյունավետ դիվանագիտություն միջանցքի բացման հարցում, բայց գետնի վրա այդ հարցի լուծումը պետք է լինի մե՛ր նախաձեռնությունը։ Դա արդեն պետք է լինի Հայաստանի և Արցախի իշխանությունների համատեղ, ինչ-որ տեղ՝ համարձակ որոշման արդյունք։ Սա, պարզապես, այն խնդիրն է, որի հարատևումը կամ լուծումը մեծ զիջումների հաշվին սկիզբ կդառնա ավելի մեծ կորուստների։

Երկրորդ, Երևանը պետք է հայտարարի, որ Արցախի բնակիչները հայեր են և ինքը չի կարող անտարբեր լինել նրանց անվտանգության խնդիրներին։

Երրորդ, Հայաստանը պետք է ակնհայտ դարձնի, որ վերջին հաշվով Արցախի ժողովուրդն է որոշելու է իր կարգավիճակի ճակատագիրը, ինչն ամրագրված է Մադրիդյան սկզբունքների փաստաթղթում։ Ու եթե արցախցիները շարունակելու են ձգտել ինքնորոշման, Հայաստանը ներդնելու է իր քաղաքական և դիվանագիտական միջոցները նրանց այդ հարցում աջակցելու համար։

Սա նվազագույնն է, որ Հայաստանի իշխանությունները պետք է անեն։ Ասում եմ նվազագույնը, որովհետև ավելին ակնկալելն անիմաստ է։ Իշխանությունները հրաժարվել են Արցախից իբր թե հանուն Հայաստանի «փրկության»։ Սա, իհարկե, մոլորություն է և անընդունելի է։ Այն, ինչ առաջարկում եմ, առնվազն չի բացառում և խոչնդոտում արցախցիների ինքնորոշմանը միտված նախաձեռնությունները։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի՝ Դիլիջանի թունել չհասած հատվածում ավտոմեքենա է այրվումՍրբազան շարժման համախոհների քանակը պետք է ավելացնել՝ գնալով մարզեր եւ անմիջականորեն շփվելով հասարակության բոլոր շերտերի հետ. Արման ՎարդանյանԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Սոս Արևելքի քրիստոնյաներ» կազմակերպության պատվիրակությանը«Իմ հիշողության մեջ այսքան մեծ թվով տուժողներ լուսաձայնային նռնակներից մինչեւ այս պահը մենք չենք ունեցել». Նինա ԿարապետյանցՀունիսի 12-ին հիվանդանոցում էի, հայ ոստիկանը նման կերպ չպետք է վարվեր. Հարությունյան (տեսանյութ)Կալանավորվածնե'ր, բեմ բարձրացե'ք, շուտ արե'ք, հետ եք գնալու. Բագրատ Սրբազանը կատակեց (տեսանյութ)ՀԱՊԿ-ից դուրս գալը Հայաստանի կառավարության որոշելիքն է. ԱՄՆ պետքարտուղարությունԻնտենսիվ հանդիպումների շարք է լինելու, պատրաստվում ենք, մարզեր էլ ենք գնալու, կասեմ` երբ. Սրբազան (տեսանյութ)Բագրատ Սրբազա'ն, հավատում եմ, որ կհաղթես այս պայքարում. 8-ամյա Մարիամը` Սրբազանին (տեսանյութ)Ո'չ ուրացող, ո'չ դավաճանող եմ ձեզ, մեր ճանապարհի նշակետը մեկն է` այս ստախոսին հեռացնելն ու հաղթելը. Սրբազան (տեսանյութ)ԱԱԾ-ն պնդում է՝ Սուրեն Պետրոսյանին ԱԱԾ ծառայողները չեն տարելՍահմանազատման անվան տակ ինքը մեր հայրենիքը պետք է բաժան-բաժան անի ու հանձնի․ դա է ծրագիրը․ Հովհաննիսյան (տեսանյութ)Ժողովրդի վրա նռնակ նետած իշխանությունը հեշտ հեռացողներից չէ, բայց գնալու են. Սրբազան (տեսանյութ)Վարչապետը Խնձորեսկում այցելել է ԱԱԾ սահմանապահներին (տեսանյութ)Եթե ուզում եք նստեք սպասեք, թե թուրքերը երբ են հասնելու ձեր տուն՝ ուրեմն սպասեք․ Գայա Արզումանյան (տեսանյութ)Փաշինյանը 23 մլն․ եվրոյով Ֆրանսիայում գնել է նախկին նախագահի շե՞նքը․ բացահայտում Լեո Նիկոլյանից (տեսանյութ)Էն մեծ-մեծ խոսող գործարարներին եմ դիմում` ձեր ընկերներին ճնշում են, ձեզ էլ է հասնելու, պաշտպանեք. Սրբազան (տեսանյութ)Աբրահամ Գասպարյանը դուրս է գրվել հիվանդանոցից․ մանրամասներ Որպես հայ մայրեր ենք հորդորում` մի' կործանեք ներկա և գալիք սերունդների ապագան, հեռացե'ք (տեսանյութ)ՔՊ-ի՝ նիստին չգալը սահմանադրական կարգը տապալելու փորձ է, դիմել եմ ԱԺ-ին, հարցը օրակարգից չի հանվելու. Մինասյան (տեսանյութ)Մեզ վրա կրակել են, սպառնացել, վախեցրել ԱԱԾ-ով, բայց մենք թքած ունենք այդ սպառնալիքների վրա․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Թագուհի Թովմասյանը մեկնաբանել է, թե ինչու այսօր չի մասնակցել Աժ արտահերթ նիստին«Հո՛ւպ տվիր, վերջին ելույթիցդ շատ գոհ ենք, թալանչիների հանդեպ քրգործ հարուցի»․ սյունեցին՝ Փաշինյանին Շարժվում ենք ճիշտ ճանապարհով, ունենք շոշափելի արդյունքներ․ Միրզոյանը՝ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալինՀունիսի 12-ին անհամաչափ ու բռնի ուժ կիրառվեց, ձերբակալված 27 ցուցարար ազատ արձակվեց (տեսանյութ)Հունիսի 12-ը` «նոր Մարտի 1-ը», անջնջելի խարան է այս ստախոս ղեկավարի և իր իշխանության ճակատին. Սրբազան (տեսանյութ)Մենք երբեք չենք փախել, այլ մեզնից են փախել, թաքնվել բունկերներն ու փոխել իրենց պլանները. Գառնիկ Դանիելյան ԱԺ-ի շենք գրավելու հրահանգ եղել է, որ հարձակվեն վարչապետի, ԱԺ նախագահի, պատգամավորների վրա․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)Վահագն Խաչատուրյանը և Ռիչարդ Վերման քննարկել են ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև համագործակցության խթանման վերաբերյալ հարցերՎախենալու ոչինչ չունենք, «Վազգեն Մանուկյան 2» արեցին, ուղղակի Վազգեն Գալստանյանին բերեցին. Սիմոնյան (տեսանյութ)Մեր հետևում մարտական զինված զորք էր, իմ խնդիրը ժողովրդին պաշտպանելն էր ոստիկանների բռնություններից․ Սրբազան (տեսանյութ)Նեղսրտու՞մ եք, որ նռնակներ են նետել, ոստիկաններին քարով խփել են, հարձակվել են ոստիկանների վրա. Սիմոնյան (տեսանյութ)Եթե գիտակցեի, որ դա նռնակ է, հիմարություն կլիներ վերցնելը. ինչ է պատմում մատները կորցրած քաղաքացին (տեսանյութ)ՔՊ-ն հարվածեց իր լեգիտիմությանը՝ բոյկոտելով ԱԺ նիստը, նրանք խուսափեցին հարցեր քննարկել․ Թևան Պողոսյան (տեսանյութ)Հայաստանում գտնվող ապաստան հայցողների իրավունքների հետ կապված խնդիրները բազմաթիվ են․ ՄԻՊԴուք այն սալաքարն եք, որը կանգնած է ճանապարհին՝ թույլ չտալով սողուններին ու չար ուժերին ոչնչացնել այն. Հայկ Բաբուխանյանը պարգևատրվել է «Десять лет. Крымская весна» հուշամեդալովՇարժմանը չվնասելու համար չեմ մասնակցել հանրահավաքներին, որ իրենց կեղտոտ քարոզչությամբ չշահարկեն. Լեւոն Քոչարյան (տեսանյութ)Վահագն Մախսուդյանի ու մյուս մեղադրյալների խափանման միջոցները փոխվեցին տնային կալանքից վարչական հսկողության. փաստաբանԵԽ Նախարարների կոմիտեն փակել է «Աշոտ Հարությունյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռի կատարողական-վերահսկողական վարույթըԸնդդիմությունը արտահերթ նիստ է հրավիրել՝ Փաշինյանի կառավարության հրաժարականի ուղերձի օրակարգով. քվորում չկաՊուտինը կմեկնի Հյուսիսային Կորեա. Կրեմլ ՈՒՂԻՂ․ Ազգային ժողովի արտահերթ նիստ ՀՀ ԱԳՆ-ն Ազգային տոնի առթիվ շնորհավորել է ԻսլանդիայինՈՒՂԻՂ․ Սրբազանը հանրահավաք է անցկացնում Բաղրամյանում, ԱԺ-ում Փաշինյանի հրաժարականն են պահանջում (տեսանյութ) Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 101 հատ խեցգետնաորսիչ և 7 հատ ձկնորսական ցանցՍուրեն Պապիկյանը Ֆրանսիայում մասնակցել է EUROSATORY միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանըՎերադառնում ենք փողոց, վերադառնում ենք ակտիվ մարտավարության. մանրամասներն այսօր` հանրահավաքին. Սրբազան (տեսանյութ)Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ–ում հավատարմագրված ԵՄ որոշ երկրների դեսպանների Նիկոլը մեծ փորձանքների ճանապարհ է բացում. թող վաղն էլ դուրս գա ՀԱՊԿ-ից՝ քաղաքական առումով սա կապիկություն է. Հայկ Նահապետյան Հնդկաստանում գնացքներ են բախվել. զոհվել է 5, վիրավորվել` 25 մարդ
Ամենադիտված