Նաոմի Քեմփբելը լուսանկար է հրապարակել դստեր հետ
Լուսանկարներ![Նաոմի Քեմփբելը լուսանկար է հրապարակել դստեր հետ](/timthumb.php?src=disc/31-01-23/1e480f957e782c5ca875707c8e22577b.jpg&w=780)
Բրիտանացի սուպերմոդել Նաոմի Քեմփբելը հազվագյուտ լուսանկար է հրապարակել մեկուկես տարեկան դստեր հետ։ Նա Instagram-ի բաժանորդների հետ կիսվել է համապատասխան նկարով։
52-ամյա Նաոմի Քեմփբելը սոցիալական ցանցերում լուսանկար է հրապարակել ԱՄԷ-ում հանգստից։ Նա իր մեկուկես տարեկան դստեր հետ այցելել է Աբու Դաբիի Շեյխ Զայեդ Մեծ մզկիթ։ Հրապարակված նկարներում սուպերմոդելը շարֆով է, ընձառյուծի թիկնոցով և հարթ սանդալներով, իսկ նրա դուստրը՝ սպիտակ զգեստով և կոշիկներով։
2021 թվականի մայիսի 18-ին Նաոմի Քեմփբելը հայտարարեց իր դստեր ծննդյան մասին։ «Հրաշալի փոքրիկն ինձ որպես մայր ընտրեց: Հպարտ եմ, որ այս քաղցր հոգին հայտնվեց իմ կյանքում, բառեր չկան նկարագրելու այն հավերժական կապը, որ հիմա ունենք, իմ հրեշտակ։ Ավելի մեծ սեր չկա»,- գրել էր Քեմփբելը։
![](disc/31-01-23/e26d636ec8c4b350ec74ba3cf510ca33.jpg)
![](disc/31-01-23/c79f7e7e16f2c0e889925424bf145b84.jpg)
![](disc/31-01-23/77c1462732a0d323e90fcf53ee1a6bda.jpg)
![](banners/armflix.jpg)