Մահացել է «1970-ականների ամենացանկալի կինը»՝ դերասանուհի Ռաքել Ուելչը
Լուսանկարներ![Մահացել է «1970-ականների ամենացանկալի կինը»՝ դերասանուհի Ռաքել Ուելչը](/timthumb.php?src=disc/16-02-23/c426dd0d71f444782421768401d4d703.jpg&w=780)
Փետրվարի 15-ին 83 տարեկան հասակում մահացել է 70-ականների ամերիկացի դերասանուհի և սեքս-խորհրդանիշ Ռաքել Ուելչը։ Նա մահացել է Լոս Անջելեսի իր տանը` կարճատև հիվանդությունից հետո։
Ուելչը ծնվել է Չիկագոյում` 1940 թվականի սեպտեմբերի 5-ին: Պատանեկությունից նա աչքի է ընկել իր արտիստիկությամբ, 19 տարեկանից սկսել է հանդես գալ սիրողական թատրոնում։ 1964 թվականից նա սկսել է իր առաջին կինոդերերը ստանալ Հոլիվուդում։
Հանրաճանաչությունը նա ձեռք է բերել 1966 թվականին՝ «Ֆանտաստիկ ճանապարհորդություն» և «Միլիոն տարի մ.թ.ա.» ֆիլմերի թողարկումից հետո։ 1974 թվականին Ուելչը մարմնավորել է Կոնստանս Բոնասիեին «Երեք հրացանակիրները. թագուհու կախազարդերը» ֆիլմում, որի համար նրան շնորհվել է «Ոսկե գլոբուս» մրցանակ։
1970-ականներին դերասանուհու գեղեցիկ արտաքինն ու համբավը նրան հասցրեցին այն բանին, որ դերասանուհին հայտնվեց Playboy ամսագրի շապիկին, որտեղ Ուելչը նկարագրվում էր՝ որպես «1970-ականների ամենացանկալի կինը»:
![](disc/16-02-23/833d99cc720a6051d92b2dca564dc8ae.jpg)
![](disc/16-02-23/8c54965197a016615a803f14235260d0.jpg)
![](disc/16-02-23/46157afbd17537a31addcab75ba466de.jpg)
![](disc/16-02-23/d38255d5d50fb35294031afb3e921f54.jpg)
![](disc/16-02-23/53421ff246ed64dbc607e4a83222ab46.jpg)
![](disc/16-02-23/ba62a49d97426301e42a5bb49555ddc9.jpg)
![](disc/16-02-23/f84a0c4893df6aba8b831b5ca8d8f816.jpg)
![](disc/16-02-23/24099772e764ce8730376662850e7455.jpg)
![](disc/16-02-23/fe8ce4a9f044d14a91f1ee9db7ef8724.jpg)
![](disc/16-02-23/a3ac4fb9d042a5396f73eba6ef98bf7a.jpg)
![](disc/16-02-23/48da93076cffbd3f89544029c65d554b.jpg)
![](disc/16-02-23/2ade4a65033fe115b1caa4c1feccbc85.jpg)
![](disc/16-02-23/a6f75778b0519b01d250c567fa7c3de1.jpg)
![](disc/16-02-23/b5d8020417791426fe069b3d60bcc9da.jpg)
![](disc/16-02-23/1fc1ba2f74166c714a8e0a37110eb130.jpg)
![](banners/armflix.jpg)