Մերկելն ամուսնու հետ հանգստի է մեկնել Կանարյան կղզիներ (լուսանկարներ)
Լուսանկարներ![Մերկելն ամուսնու հետ հանգստի է մեկնել Կանարյան կղզիներ (լուսանկարներ)](/timthumb.php?src=disc/16-03-23/002e8e514208bd1730087944a869efc9.jpg&w=780)
Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելն ամուսնու հետ հանգստի է գնացել Կանարյան կղզիներ՝ էկոնոմ դասի չվերթով։ Bild-ի տրամադրության տակ են հայտնվել օդանավում գտնվող քաղաքական գործչի կադրերը։
Հաղորդվում է, որ նախկին կանցլերը ամուսնու՝ պրոֆեսոր Յոահիմ Զաուերի հետ հանգստանում է Ֆուերտեվենտուրա կղզում, որտեղ ժամանել է Eurowings-ի չվերթով։ Հրատարակության տվյալներով՝ տոմսի արժեքը մեկ անձի համար կազմում է մոտ 504 եվրո: Նշվել է, որ թռիչքի ժամանակ Մերկելը կարդացել է պլանշետով, խաչբառեր լուծել ու սենդվիչներ կերել։
Նյութում ասվում է, որ Գերմանիայի կառավարության նախկին ղեկավարին տեսել են մի քանի անձանց ուղեկցությամբ՝ ենթադրաբար, նրանք կարող էին անվտանգության աշխատակիցներ լինել։
![](banners/armflix.jpg)