ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 35, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 168, ինքնասպանության փորձի՝ 12, կեղծ ահազանգի՝ 4, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 29, հրդեհի կեղծ կանչի՝ 25 և 33 այլ դեպքեր:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 15 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 27 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 17 տրանսպորտային միջոց:
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 68, զոհվել՝ 16 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 4 մարդ:
Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները: