ՀԻՄԱ․ հինգ իրավապահների բողոքի ակցիան Մարուքյանը պայմա՞ն է դնում, թե՞ գործարք է առաջարկում Փաշինյան-Սրբազան բանակցության համար (տեսանյութ) ԱՊՊԱ գործակալությունում ծեծի են ենթարկել կին վարորդին․ «Հրապարակ» Հայ Դատը սատարում է Բագրատ Սրբազանի շարժմանը եւ դատապարտում Փաշինյանի քաղաքականությունը (տեսանյութ) Ադրբեջանը սպառնում է 250․000 ադրբեջանցու անուն հրապարակել, որոնք, իբրև, ապրել են Հայաստանում․ նոր անակնկալներ են սպասվում Չորս պատճառ, թե ինչու այս շարժումը կարող է հասնել հաջողության․ «Չորրորդ իշխանություն» Այսօր սրբազան պայքարի 28 ձերբակալված աջակիցների դատն է․ կորոշվի՝ քանիսը կալանքի կտարվեն ՔՊ-ական պաշտոնյայի հնդիկ ֆանատները․ ի՞նչ արժե մի «լայքը» Բագրատ Սրբազանի մասին մի փաստ ուղղակի ինձ համար որոշիչ եղավ․ Տիգրան Քոչարյան Պետք է ավելացնել նիկոլիզմի դեմ պայքարի ճնշումը, այլ ոչ թե երազել արտահերթ ընտրությունների մասին․ Շարմազանով 

431 մլն դրամ՝ աշնանացան ցորենի արտադրությանը. Փաշինյանին Արագածոտնում հաշվետվություն են ներկայացրել

Քաղաքական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այց է կատարել Արագածոտնի մարզ, հայտնում են ՀՀ կառավարությունից:

Վարչապետը նախ այցելել է մարզկենտրոն Աշտարակ, որտեղ կայացած խորհրդակցության շրջանակում ներկայացվել է Արագածոտնի մարզպետարանի 2022 թ. գործունեության հաշվետվությունը:

Խորհրդակցությանը մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, մարզպետարանի ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք:

Վարչապետին զեկուցվել է հաշվետու տարում Արագածոտնի մարզում կատարված աշխատանքների վերաբերյալ: Նշվել է, որ 2018-2022 թթ. մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ընդհանուր ծավալը կազմում է 9 մլրդ 830 մլն ՀՀ դրամ: Ծրագրերն իրականացվել են ճանապարհաշինության, ջրային ենթակառուցվածքների բարելավման, կրթական հաստատությունների կառուցման/վերակառուցման, լուսավորության ապահովման, գազիֆիկացման, վերականգնվող էներգետիկայի և մի շարք այլ ուղղություններով: 2022թ. իրականացվել է մոտ 2.9 մլրդ ՀՀ դրամին համարժեք սուբվենցիոն ծրագիր: 2023թ. համար հաստատվել է 10 սուբվենցիոն ծրագրի հայտ՝ ավելի քան 1.3 մլրդ ՀՀ դրամի արժեքով, ևս 13-ը գտնվում է քննարկման փուլում:

Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտի մասով զեկուցվել է, որ Արագածոտնի մարզում վարչատարածքային բարեփոխման վերջնարդյունքում համայնքների թիվը 114-ից դարձել է 8, իրականացվել է օպտիմալացում, անցկացվել են համայնքային ծառայողների և ՏԻՄ-երի վերապատրաստումներ: Արձանագրվել է համայնքների բյուջեների սեփական եկամուտների աճ. 2022թ. հավաքվել է մոտ 2 մլրդ ՀՀ դրամ, աճը 2021թ. համեմատ կազմել է 103 մլն ՀՀ դրամ: Հողամասերի նպատակային նշանակության փոփոխության, պետական սեփականություն հանդիսացող հողերի վարձակալության, աճուրդով օտարման արդյունքում համայնքների բյուջեներ է մուտքագրվել շուրջ 351 մլն ՀՀ դրամ:

Գյուղատնտեսության ոլորտում՝ հաջող իրականացվում են ինտենսիվ այգիների, հակակարկտային ցանցերի տեղադրման, գյուղատնտեսության ապահովագրության, ագրոպարենային սարքավորումների և գյուղտեխնիկայի լիզինգի ծրագրերը: Շուրջ 34 մլն ՀՀ դրամ է տրամադրվել խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման նպատակով: Նախատեսվում է 431 մլն ՀՀ դրամին համարժեք սուբսիդիա տրամադրել աշնանացան ցորենի արտադրության խթանման համար, կնքվել է ավելի քան 2200 պայմանագիր:

Վարչապետին զեկուցվել է, որ Արագածոտնի մարզում ընթացքի մեջ են նաև կրթական բարեփոխումները. «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրով 4 դպրոց և 3 մանկապարտեզ կառուցման փուլում են, 6 դպրոց և 1 մանկապարտեզ՝ նախագծման, 2 դպրոց ուսումնասիրության փուլում է: Նախակրթական և հանրակրթական հաստատությունների կառուցում/վերակառուցում է իրականացվում նաև պետական այլ ծրագրերով: Բացի այդ, խնայված միջոցների վերաբաշխման արդյունքում իրականացվել է դպրոցաշինության շուրջ 200 մլն ՀՀ դրամին համարժեք 100-ից ավելի ծրագիր, որից շուրջ երկու տասնյակը՝ մարզադահլիճների կառուցման/վերանորոգման: Պարտադիր ատեստավորում է անցել 701 ուսուցիչ, կամավոր՝ 46:

Նշվել է, որ հաշվետու տարում իրականացվել են մարզամշակութային մի շարք միջոցառումներ՝ «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական մրցաշարեր, ոչ ֆորմալ կրթամշակութային ծրագրեր և այլն: Դպրոցական բաժանորդային համակարգի ծրագրով ավելի քան 12000 աշակերտ այցելել է թանգարաններ, թատրոններ և համերգասրահներ:

Մոտ 3.3 մլրդ ՀՀ դրամին համարժեք վերակառուցման աշխատանքներ են նախաձեռնվել առողջապահական հաստատություններում, որոնց շարքում են «Աշտարակ» և «Թալին» բժշկական կենտրոնները, «Ծաղկահովիտ» առողջության կենտրոնը: Մանրամասներ են ներկայացվել Ապարան համայնքում իրականացվող խոշոր զբոսաշրջային ծրագրերի վերաբերյալ: Նշվել է, որ 2022թ. ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա առաջիկայում նախատեսվում է սկսել հայկական գինիների արտահանում դեպի եվրոպական մի շարք երկրներ:

Մտքերի փոխանակության ընթացքում քննարկվել են Արագածոտնի մարզի 2022թ. կատարողականին վերաբերող հարցեր:

Անդրադառնալով սուբվենցիոն ծրագրերին՝ վարչապետը նշել է, որ ստեղծվող ենթակառուցվածքը, լինի դա մանկապարտեզ, դպրոց, թե այլ հաստատություն, շինարարությանը զուգահեռ, պետք է ապահովված լինի անհրաժեշտ նոր գույքով: Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև վարչատարածքային բարեփոխման շրջանակում համայնքային ծառայողների և համայնքների ավագանիների վերապատրաստումը, համայնքների սեփական եկամուտների աճ ապահովելու առումով՝ օրենսդրական բարեփոխումների և էլեկտրոնային համակարգերի հետևողական ներդրումը:

Կառավարության ղեկավարը, օգտագործվող վարելահողերի և արոտավայրերի ծավալն ավելացնելու համատեքստում, հանձնարարել է թիրախային ակտիվ աշխատել համայնքների հետ՝ փոխշահավետ մեխանիզմներ մշակելու ուղղությամբ:

Ինչ վերաբերում է կրթական բարեփոխմանը, Նիկոլ Փաշինյանը, բացի դպրոցաշինությունից, կարևորել է նաև որակական բաղադրիչի հետևողական բարելավումը՝ այդ թվում ուսուցիչների ատեստավորման միջոցով:

Քննարկվել են նաև Արագածոտնի մարզում սոցիալական ապահովության ոլորտի ծրագրերը, վերականգնվող էներգետիկայի բնագավառում նոր նախաձեռնությունների հնարավորությունները, որոնք կխթանեն էներգետիկ կարողությունների ձևավորումը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՀԻՄԱ․ հինգ իրավապահների բողոքի ակցիանՄարուքյանը պայմա՞ն է դնում, թե՞ գործարք է առաջարկում Փաշինյան-Սրբազան բանակցության համար (տեսանյութ)Երկարատև հիվանդությունից հետո մահացել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալըԱհմադինեջադը հավակնում է Իրանի նախագահի պաշտոնին ԱՊՊԱ գործակալությունում ծեծի են ենթարկել կին վարորդին․ «Հրապարակ»Կուզեյի՞ք այդպիսի կիրակի ունեցող երկրում արթնանայիք․ Ռուբեն ՄխիթարանԻրանում առաջին անգամ կին թեկնածու է գրանցվել նախագահական ընտրություններումՀայ Դատը սատարում է Բագրատ Սրբազանի շարժմանը եւ դատապարտում Փաշինյանի քաղաքականությունը (տեսանյութ) Ով է ֆուրոր առաջացրած հրեշտակը (լուսանկարներ)Փաշինյանի թիմն արշավ է սկսել Հայ Առաքելական Եկեղեցու դեմ․ LES NOUVELLES D'ARMÉNIԱրտակարգ դեպք Վայոց ձորում․ արջը մտել է գյուղացու այգին, բարձրացել ծառը Ադրբեջանը սպառնում է 250․000 ադրբեջանցու անուն հրապարակել, որոնք, իբրև, ապրել են Հայաստանում․ նոր անակնկալներ են սպասվումՉորս պատճառ, թե ինչու այս շարժումը կարող է հասնել հաջողության․ «Չորրորդ իշխանություն» Այսօր սրբազան պայքարի 28 ձերբակալված աջակիցների դատն է․ կորոշվի՝ քանիսը կալանքի կտարվենՔՊ-ական պաշտոնյայի հնդիկ ֆանատները․ ի՞նչ արժե մի «լայքը»Խոր ցավով տեղեկացա հայազգի մեծանուն գիտնական Արթուր Չիլինգարովի մահվան մասին․ Սերժ Սարգսյան«Ռեալ»-ը 15-րդ անգամ տիրացավ Չեմպիոնների լիգայի գավաթին Բագրատ Սրբազանի մասին մի փաստ ուղղակի ինձ համար որոշիչ եղավ․ Տիգրան Քոչարյան Հայոց ցեղասպանությունը վերապրած երեխաներն՝ իրենց տիկնիկների հետ Այսօր Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնն է Պետք է ավելացնել նիկոլիզմի դեմ պայքարի ճնշումը, այլ ոչ թե երազել արտահերթ ընտրությունների մասին․ Շարմազանով ՃՏՊ Կապան քաղաքում. կան տուժածներՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀունիսի 2-ի աստղագուշակՕրվա խորհուրդ. Հունիսի 2Էլինա Ավանեսյանը հաղթելով աշխարհի 8-րդ ռակետին` «Ռոլան Գարոս»-ի 1/8 եզրափակիչում էԲռնցքամարտիկ Ռաֆայել Հովհաննիսյանն Օլիմպիական խաղերի ուղեգրի համար ևս մեկ մենամարտ կանցկացնիԲենուր Փաշայանի հուշամրցաշարի հաղթողների մեծամասնությունը հայ մարզիկներն ենԱրայիկ Հարությունյանը Ջերմուկում է, քննարկվել է 2025 թ․ ձմեռային 2-րդ խաղերի կազմակերպման հարցը«Մարդիկ անորոշության մեջ են, չգիտեն՝ ինչ է լինելու». Կիրանցի գյուղապետՀԱՕԿ-ը երեխաների համար մարզական տոն է կազմակերպել (տեսանյութ)«Փայլոու» մյուզիքլով եզրափակեցինք հունիսմեկյան միջոցառումները․ Ավինյանը լուսանկարներ է հրապարակելՀանրային մեղադրողը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին 3 ամսով կալանավորելու վերաբերյալԱլավերդիում լայն թափով իրականացվում են վնասի գնահատման և գույքագրման աշխատաքներ. համայնքապետԾառուկյանի հանձնարարությամբ աղետի գոտի են հասցվել առաջին անհրաժեշտության իրերՍրբազանի կողմնակիցների մեքենաներն «ազատ արձակվեցին»` բանակցությունների արդյունքում (տեսանյութ)Գյումրու ավտոերթի մեքենաներն առանց պատճառի տեղափոխում են Գյումրու ՃՈ հատուկ պահպանվող տարածքՄատենադարանում ձևավորվել է նոր գիտական խորհուրդ՝ ընտրական սկզբունքովՀայտնի բևեռախույզը կյանքից հեռացել է 85 տարեկանումՄեղմ է ասված, որ քաղաքացիների նկատմամբ բիրտ ուժ է կիրառվել, իսկ ձերբակալություններն ակնհայտորեն անհիմն են․ Փաստաբանը՝ ԱԳՆ շենքի մոտ տեղի ունեցածի մասինՋրհեղեղից զգալիորեն տուժել են նաև Նոյեմբերյան խոշորացված համայնքի բնակավայրերը. համայնքապետը ներկայացրել է իրավիճակըՆիկոլը չի բավարարվում մեր կյանքերը թշնամուն նվիրաբերելով, նա ուզում է Ալիևին նվիրել մեր հայրենիքը. ԱշոտյանԵրեխաների տոնը իր ծնունդով փչացրել է ՀՀ-ի նախկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը. Շարժման մասնակից (տեսանյութ)Վաղը ՔԿ կգնանք, Քյարամյա'ն, կտեսնենք` կկալանավորե՞ս, թե՞ ոչ. Սրբազան (տեսանյութ)Կիրանցի հայտնի Արծվի արձանն ապամոնտաժել են (լուսանկարներ)ԱԳՆ նորանշանակ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը պոկում է թռուցիկները՝ «թուրք-ադրբեջանական գործակալ» գրությամբԿԳՄՍՆ-ից հայտնում են՝ Գյումրու դրամատիկական թատրոնի հրապարակում կայացել է բացօթյա տոնական համերգՄուրացկանի համար չկա խաղաղություն, այսօր տեղի է ունենում միակողմանի զիջումներ, որին դեմ ենք. Սրբազան (տեսանյութ)«Չայնիի» ոլորաններում բախվել են «ԳԱԶ» բեռնատարն ու «Nissan»-ըՉկա 5 հոգի, որ մեկը մյուսին թշնամի չեն, չկա 5 հոգի, որ մեկը մյուսի ունեցվածքի նկատմամբ աչք չունենա. Սրբազան
Ամենադիտված