Բրազիլիայում տղամարդը ներխուժել է մանկապարտեզ և կացնով հարձակվել երեխաների վրա
Այլ![Բրազիլիայում տղամարդը ներխուժել է մանկապարտեզ և կացնով հարձակվել երեխաների վրա](/timthumb.php?src=disc/05-04-23/15f57d8df3dd146e46c17a1cc2644fbf.jpg&w=780)
Բրազիլիայում չորս երեխա է մահացել այն բանից հետո, երբ տղամարդը կացնով հարձակվել է մանկապարտեզում գտնվող երեխաների վրա։ Այս մասին հայտնում է The Mirror-ը՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին։
Միջադեպը տեղի է ունեցել Բլումենաուում։ Անհայտ անձը բարձրացել է մասնավոր մանկապարտեզի ցանկապատի վրայով եւ հարձակվել երեխաների վրա: Արդյունքում չորս երեխա մահացել է, երեքը՝ վիրավորվել։
Հարձակումից հետո անձը չպարզված տղամարդը հանձնվել է ոստիկանություն։ Նա ձերբակալված է։
Միջադեպից հետո նահանգի իշխանությունները եռօրյա սուգ են հայտարարել։
![](banners/armflix.jpg)