Բրազիլիայում «սուպեր խոզը» 41 խոճկոր է լույս աշխարհ բերել
Լուսանկարներ![Բրազիլիայում «սուպեր խոզը» 41 խոճկոր է լույս աշխարհ բերել](/timthumb.php?src=disc/06-04-23/25f1efd05594de2c3f4ff5d6d3af8622.jpg&w=780)
Բրազիլիայում «սուպեր խոզը» 41 խոճկոր է լույս աշխարհ բերել, գրում է Daily Star-ը։ Անասնաբույժի խոսքով՝ սա բացառիկ դեպք է։
Ֆերմեր Էռնանի Ֆունինիի խոսքով՝ ծննդաբերության գործընթացը տեւել է մոտ չորս ժամ։ Սովորաբար խոզից ծնված խոճկորների թիվը մոտ 12 է, ուստի սա զարմացրել է թե՛ կենդանու տիրոջը, թե՛ անասնաբույժին։
«Խոճկորների մեծ քանակի պատճառով ստիպված եղանք նրանցից մի քանիսը տալ մյուս խոզերին՝ կերակրելու համար», - մեկնաբանել է Էռնանին:
Անասնաբույժ Ռոդրիգո Լանզարինին հավելել է, որ նման մեծ սերունդը հնարավոր է դարձել լավ սնվելու և լավ կենսապայմանների շնորհիվ:
«Մեր քաղաքապետարանի համար սա հպարտության առիթ է»,- հավելել է մասնագետը։
![](banners/armflix.jpg)