Թուրքիայում զինված հարձակում է իրականացվել իշխող կուսակցության գրասենյակի վրա
Թուրքիա![Թուրքիայում զինված հարձակում է իրականացվել իշխող կուսակցության գրասենյակի վրա](/timthumb.php?src=disc/20-04-23/99e174d95136e68c7d822dc29162332c.jpg&w=780)
Թուրքիայի Ադանայում զինված հարձակում է իրականացվել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության գրասենյակի վրա։
Այս մասին տեղեկությունը տարածել է կուսակցության փոխնախագահ Էրքան Քանդեմիրը, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։
«Մենք դատապարտում ենք զինված հարձակումը Չուկուրովի թաղամասում մեր կուսակցության շենքի վրա։ Մենք հավատում ենք, որ շատ մոտ ապագայում կհայտնաբերվեն մեղավորները»,- ասել է նա։
![](banners/armflix.jpg)