Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը Լիվերպուլում հանդիսավոր կերպով բացել է «Եվրատեսիլ-2023»-ի բեմը
Այլ![Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը Լիվերպուլում հանդիսավոր կերպով բացել է «Եվրատեսիլ-2023»-ի բեմը](/timthumb.php?src=disc/26-04-23/cb8851cf9a2b77c361d0fb70c4ad8213.jpg&w=780)
Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը և թագուհի Կամիլլան հանդիսավոր կերպով բացել են Եվրատեսիլ 2023-ի բեմը Լիվերպուլում։ Այս մասին հայտնում է Mirror-ը։
Չորեքշաբթի օրը՝ ապրիլի 26-ին, թագավորական զույգը վառեց լույսերը Լիվերպուլի M&S Bank Arena-ի գլխավոր բեմում, որտեղ մայիսի 9-ից 13-ը կանցկացվի երգի միջազգային մրցույթ: Բրիտանացի թագավորը և նրա կինը ողջունել են նաև Եվրատեսիլ 2023-ի հաղորդավարներին՝ ուկրաինացի երգչուհի Յուլիա Սանինային, կատակերգու Գրեմ Նորթոնին, դերասանուհի Հաննա Ուեդինգեմին և կատարող Ալիշա Դիքսոնին։
Մեծ Բրիտանիան 25 տարվա մեջ առաջին անգամ կընդունի Եվրատեսիլը։ Վերջին անգամ Միացյալ Թագավորությունում երգի միջազգային մրցույթ է անցկացվել 1998 թվականին։
![](banners/armflix.jpg)