Պուտինը շնորհավորել է ձյուդոիստ Արման Ադամյանին ԱԱ-ում տարած հաղթանակի կապակցությամբ
Ռուսաստան![Պուտինը շնորհավորել է ձյուդոիստ Արման Ադամյանին ԱԱ-ում տարած հաղթանակի կապակցությամբ](/timthumb.php?src=disc/13-05-23/73692af05468a81825e6d1c680818491.jpg&w=780)
Պուտինը շնորհավորել է ձյուդոիստ Արման Ադամյանին Դոհայում ընթացող աշխարհի առաջնությունում տարած հաղթանակի կապակցությամբ։
«Հարգելի Արման Ազատովիչ, սրտանց շնորհավորում եմ ձեզ հաղթանակի կապակցությամբ: Քաթարի աշխարհի առաջնությունում դուք համոզիչ կերպով հաստատեցիք ձեր առաջնորդի որակները, դրսևորեցիք ձեր բնավորությունն ու կամքը, վառ էջ գրեցիք ձյուդոյի ազգային դպրոցի հաղթական տարեգրության մեջ: Մաղթում եմ ձեզ նոր ձեռքբերումներ և ամենայն բարիք»,- ասվում է հեռագրի տեքստում։
![](banners/armflix.jpg)