ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. Լարսը բաց է
Հայաստան![ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. Լարսը բաց է](/timthumb.php?src=disc/21-05-23/7ff79840e245dc865330956c7b4b4480.jpg&w=780)
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։
Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
![](banners/armflix.jpg)