ՌԴ–ում ալկոհոլային խմիչքից թունավորման հետևանքով մահացել է 30 մարդ
Այլ![ՌԴ–ում ալկոհոլային խմիչքից թունավորման հետևանքով մահացել է 30 մարդ](/timthumb.php?src=disc/06-06-23/49706d9e25674de3cf9e7ab4e35822f2.jpg&w=780)
ՌԴ Ուլյանովսկի դատարանը երկու ամսով կալանավորել է ալկոհոլային խմիչքներ արտադրող «Միստր Սիդր» ընկերության հիմնադիր Անար Հուսեյնովին։ Ընդ որում, ազգությամբ ադրբեջանցի գործարարը չի ընդունել իր մեղքը, հայտնում է Life.ru-ն։
Հիշեցնենք, որ «Միստր Սիդր» թունավոր ալկհոլային խմիչքի պատճառով արդեն մահացել է 30 մարդ՝ 20-ը՝ Ուլյանովսկի մարզում, յոթը՝ Սամարայի շրջանում, երկուսը Նիժնի Նովգորոդի մարզում և մեկը՝ Ուդմուրտիայում։ Տուժածներից շատերն այժմ գտնվում են հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության ներքո, ոմանց վիճակը ծանր է։
Մարդկանց մահվան փաստով քրեական գործ է հարուցվել, որի շրջանակներում կալանավորվել է ոչ միայն գործարար Հուսեյնովը, այլև նրա ընկերության երկու մենեջեր և գլխավոր հաշվապահը։
![](banners/armflix.jpg)