Աբովյան քաղաքում որպես խանութ շահագործվող վագոն-տնակ է այրվել
Արտակարգ Պատահար![Աբովյան քաղաքում որպես խանութ շահագործվող վագոն-տնակ է այրվել](/timthumb.php?src=disc/12-06-23/2cb11ec350c8c2c2614188865d5116db.jpg&w=780)
Հունիսի 12-ին, ժամը 03:50-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Աբովյան քաղաքի 8-րդ միկրոշրջանի 4-րդ թաղամասի տներից մեկի մոտակայքում գտնվող մթերային խանութում:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է որպես խանութ շահագործվող վագոն-տնակում (մոտ 18 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:10-ին, մարվել՝ 04:49-ին: Այրվել է վագոն-տնակը:
![](banners/armflix.jpg)