Ստամբուլում դանակահարել են ռուս զբոսաշրջիկին (տեսանյութ)
Տեսանյութեր![Ստամբուլում դանակահարել են ռուս զբոսաշրջիկին (տեսանյութ)](/timthumb.php?src=disc/12-06-23/bbf3ec26bc87311ef61d8df57962143d.jpg&w=780)
Ստամբուլի կենտրոնում ավազակների հետ ծեծկռտուքից հետո ռուս զբոսաշրջիկ է սպանվել, հայտնում է Habertürk հեռուստաալիքը։
«Ստամբուլի Թաքսիմում սարսափելի դեպք է տեղի ունեցել, ռուս զբոսաշրջիկ Վյաչեսլավ Նեչիպորչուկը, ով կռվի մեջ է մտել չորս մարդկանց հետ, որոնց մասին լուրեր էին պտտվում, որ շորթողներ են, դանակահարվել է», - հաղորդում է հեռուստաալիքը:
Հարձակվողները դանակով հարվածել են զբոսաշրջիկի սրտին, ով դիմադրել է, երբ փորձելիս են եղել խլել նրա հեռախոսը։
«Ռուսաստանցին, ով վնասվածքներով հոսպիտալացվել է, մահացել է»,- հայտնել է հեռուստաալիքը։
Ոստիկանությունը դեպքի առթիվ հետաքննություն է սկսել։
![](disc/12-06-23/41fb001fe111dcb5d22f71c0dc63df39.jpg)
![](banners/armflix.jpg)