«Սրբազան շարժմանը» մեր աջակցությունը քաղաքական դիրքորոշում չէ, սա մեր պարտքն է նախնիների հանդեպ․ Դավիթ Անանյան Ապօրինի հրամանով մարդկանց ծեծի ու ջարդի ենթարկելը ձեր ճակատագրի համար շատ թանկ է արժանանալու․ Տիգրան Աբրահամյան Ինչո՞ւ են թուրքերը շտապեցնում և խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման «հույս» հայտնում․ քաղաքագետ Ռեժիմին հաճոյանալու անմնացորդ ծառայամտությամբ՝ ԿԳՄՍ փոխնախարը չեղարկել է «Տա լույս» երգչախմբի համերգը․ Լիլիթ Գալստյան Վարորդական իրավունք չունեցող 23-ամյա վարորդը գերեզմանների մոտ մեքենայով բախվել է ծառին․ կա վիրավոր Այդ խայտառակ դեպքից հետո անգամ քրգործ չի հարուցվել. իրավապաշտպանները՝ ակցիայի պատճառների մասին (տեսանյութ) Որպես անհետ կորած որոնվում է 25-ամյա կոմպոզիտոր Անահիտ Մնացականյանը ՀԻՄԱ․ հինգ իրավապահների բողոքի ակցիան Մարուքյանը պայմա՞ն է դնում, թե՞ գործարք է առաջարկում Փաշինյան-Սրբազան բանակցության համար (տեսանյութ) ԱՊՊԱ գործակալությունում ծեծի են ենթարկել կին վարորդին․ «Հրապարակ» 

Անտառապետի և անտառապահի անփութության պատճառով 2000-ից ավելի ծառերի ապօրինի հատման դեպքի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ

Իրավունք

Ավարտվել է պաշտոնեական անփութության հետևանքով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Գյուլագարակի անտառպետության տարածքում 2000-ից ավելի ծառերի ապօրինի հատումների առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

«Արդեն տեղեկացվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում իրականացված քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Լոռու մարզի 42-ամյա բնակիչը, 2019 թվականի մարտի 5-ից մինչև 2020 թվականի մարտի 16-ը զբաղեցնելով «Հայանտառ» ՊՈԱԿ «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Գյուլագարակի անտառպետության անտառապետի, իսկ 2020 թվականի մարտի 16-ից հունիսի 18-ն ընկած ժամանակահատվածում՝ նույն անտառպետության պահաբաժիններից մեկի անտառապահի պաշտոնը, ինչպես նաև՝ նույն մարզի 35-ամյա բնակիչը, 2020 թվականի մարտի 16-ից հունիսի 18-ը զբաղեցնելով նույն պահաբաժնի անտառապահի պաշտոնը, պատշաճ չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները:

Մասնավորապես, հիշյալ անձինք իրենց լիազորությունների շրջանակում, պատշաճ չեն ապահովել  նշված պահաբաժնում անտառի պահպանությունը, անտառապետը հիշյալ պահաբաժնի 35-ամյա անտառապահի գործունեության նկատմամբ պատշաճ ղեկավարում և հսկողություն չի սահմանել, ապօրինի անտառհատումները կանխելու ուղղությամբ անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումներ չեն կիրառվել, պահաբաժնի տարածքը պատշաճ չեն վերահսկել, այնտեղ տևական ժամանակ շրջայցեր չեն կատարել։

Արդյունքում ինքնությունը չպարզված անձը (անձինք), օգտվելով անտառում հսկողության բացակայությունից, 2019թ․ նոյեմբերի 15-ից մինչև 2020թ․ մարտի 16-ն ընկած ժամանակահատվածում հիշյալ պահաբաժնի տարբեր անտառամասերից ապօրինի հատել են ընդհանուր 2036 ծառ, որի հետևանքով պետության իրավունքներին ու օրինական շահերին պատճառվել է ընդհանուր 55.914.000 ՀՀ դրամի վնաս:

Նշված անտառխախտումները հայտնաբերվել ու արձանագրվել են  պահաբաժնում 2020թ․ մայիսի 15-ից սկսած տարբեր ժամանակահատվածներում կատարված ստուգումների արդյունքում:

Բացի այդ, իրենց աշխատանքային պարտականությունները պատշաճ կատարելու պատրանք ստեղծելու, պարտականությունները պատշաճ չկատարելը քողարկելու, ինչպես նաև ծառերի ապօրինի հատման արդյունքում պատճառված վնասը չհատուցելու շահագրգռվածությունից ելնելով՝ նշված անձինք կազմել են պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող՝ «տեղեկատվություն շաբաթական շրջայցերի վերաբերյալ» տեղեկատվություն, որտեղ ներառել են ակնհայտ կեղծ տեղեկություններ 2020թ․ մարտի 25-ին և ապրիլի 7-ին հիշյալ պահաբաժնի տարբեր տեղամասերում շրջայցեր իրականացնելու և դրանց ժամանակ ապօրինի ծառահատումներ կամ այլ խախտումներ չհայտնաբերելու մասին։ Բովանդակությամբ կեղծ նշված տեղեկանքը նրանք հանձնել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Գյուլագարակի անտառպետության անտառապետին:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա հիշյալ անձանց մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով /համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 2-րդ մասին/ (պաշտոնեական անփութությունը, որն առաջացրել է ծանր հետևանք) և ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով /համապատասխանում է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասին/ (պաշտոնեական կեղծիքը)։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։

Նախաքննությունն ավարտվել է: Քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան»,- ասված է ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակՀարավային Կորեան սադրիչ է որակել ԿԺԴՀ-ի կողմից աղբի փուչիկներ ուղարկելն ու GPS-ի խափանումները «Սրբազան շարժմանը» մեր աջակցությունը քաղաքական դիրքորոշում չէ, սա մեր պարտքն է նախնիների հանդեպ․ Դավիթ Անանյան Ապօրինի հրամանով մարդկանց ծեծի ու ջարդի ենթարկելը ձեր ճակատագրի համար շատ թանկ է արժանանալու․ Տիգրան Աբրահամյան Մահացել է արվեստի վաստակավոր գործիչ Յուրի Մինասյանը Ինչո՞ւ են թուրքերը շտապեցնում և խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման «հույս» հայտնում․ քաղաքագետՌեժիմին հաճոյանալու անմնացորդ ծառայամտությամբ՝ ԿԳՄՍ փոխնախարը չեղարկել է «Տա լույս» երգչախմբի համերգը․ Լիլիթ ԳալստյանՎարորդական իրավունք չունեցող 23-ամյա վարորդը գերեզմանների մոտ մեքենայով բախվել է ծառին․ կա վիրավոր Այդ խայտառակ դեպքից հետո անգամ քրգործ չի հարուցվել. իրավապաշտպանները՝ ակցիայի պատճառների մասին (տեսանյութ) Որպես անհետ կորած որոնվում է 25-ամյա կոմպոզիտոր Անահիտ Մնացականյանը Հեծանվորդի օրվա առիթով Փաշինյանը շրջել է հեծանիվով (տեսանյութ)Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Նախարարների խորհրդի նախագահին ՀԻՄԱ․ հինգ իրավապահների բողոքի ակցիանՄարուքյանը պայմա՞ն է դնում, թե՞ գործարք է առաջարկում Փաշինյան-Սրբազան բանակցության համար (տեսանյութ)Երկարատև հիվանդությունից հետո մահացել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալըԱհմադինեջադը հավակնում է Իրանի նախագահի պաշտոնին ԱՊՊԱ գործակալությունում ծեծի են ենթարկել կին վարորդին․ «Հրապարակ»Կուզեյի՞ք այդպիսի կիրակի ունեցող երկրում արթնանայիք․ Ռուբեն ՄխիթարանԻրանում առաջին անգամ կին թեկնածու է գրանցվել նախագահական ընտրություններումՀայ Դատը սատարում է Բագրատ Սրբազանի շարժմանը եւ դատապարտում Փաշինյանի քաղաքականությունը (տեսանյութ) Ով է ֆուրոր առաջացրած հրեշտակը (լուսանկարներ)Փաշինյանի թիմն արշավ է սկսել Հայ Առաքելական Եկեղեցու դեմ․ LES NOUVELLES D'ARMÉNIԱրտակարգ դեպք Վայոց ձորում․ արջը մտել է գյուղացու այգին, բարձրացել ծառը Ադրբեջանը սպառնում է 250․000 ադրբեջանցու անուն հրապարակել, որոնք, իբրև, ապրել են Հայաստանում․ նոր անակնկալներ են սպասվումՉորս պատճառ, թե ինչու այս շարժումը կարող է հասնել հաջողության․ «Չորրորդ իշխանություն» Այսօր սրբազան պայքարի 28 ձերբակալված աջակիցների դատն է․ կորոշվի՝ քանիսը կալանքի կտարվենՔՊ-ական պաշտոնյայի հնդիկ ֆանատները․ ի՞նչ արժե մի «լայքը»Խոր ցավով տեղեկացա հայազգի մեծանուն գիտնական Արթուր Չիլինգարովի մահվան մասին․ Սերժ Սարգսյան«Ռեալ»-ը 15-րդ անգամ տիրացավ Չեմպիոնների լիգայի գավաթին Բագրատ Սրբազանի մասին մի փաստ ուղղակի ինձ համար որոշիչ եղավ․ Տիգրան Քոչարյան Հայոց ցեղասպանությունը վերապրած երեխաներն՝ իրենց տիկնիկների հետ Այսօր Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնն է Պետք է ավելացնել նիկոլիզմի դեմ պայքարի ճնշումը, այլ ոչ թե երազել արտահերթ ընտրությունների մասին․ Շարմազանով ՃՏՊ Կապան քաղաքում. կան տուժածներՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀունիսի 2-ի աստղագուշակՕրվա խորհուրդ. Հունիսի 2Էլինա Ավանեսյանը հաղթելով աշխարհի 8-րդ ռակետին` «Ռոլան Գարոս»-ի 1/8 եզրափակիչում էԲռնցքամարտիկ Ռաֆայել Հովհաննիսյանն Օլիմպիական խաղերի ուղեգրի համար ևս մեկ մենամարտ կանցկացնիԲենուր Փաշայանի հուշամրցաշարի հաղթողների մեծամասնությունը հայ մարզիկներն ենԱրայիկ Հարությունյանը Ջերմուկում է, քննարկվել է 2025 թ․ ձմեռային 2-րդ խաղերի կազմակերպման հարցը«Մարդիկ անորոշության մեջ են, չգիտեն՝ ինչ է լինելու». Կիրանցի գյուղապետՀԱՕԿ-ը երեխաների համար մարզական տոն է կազմակերպել (տեսանյութ)«Փայլոու» մյուզիքլով եզրափակեցինք հունիսմեկյան միջոցառումները․ Ավինյանը լուսանկարներ է հրապարակելՀանրային մեղադրողը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին 3 ամսով կալանավորելու վերաբերյալԱլավերդիում լայն թափով իրականացվում են վնասի գնահատման և գույքագրման աշխատաքներ. համայնքապետԾառուկյանի հանձնարարությամբ աղետի գոտի են հասցվել առաջին անհրաժեշտության իրերՍրբազանի կողմնակիցների մեքենաներն «ազատ արձակվեցին»` բանակցությունների արդյունքում (տեսանյութ)Գյումրու ավտոերթի մեքենաներն առանց պատճառի տեղափոխում են Գյումրու ՃՈ հատուկ պահպանվող տարածքՄատենադարանում ձևավորվել է նոր գիտական խորհուրդ՝ ընտրական սկզբունքով
Ամենադիտված