Արարատի մարզում 37-ամյա վարորդը «ՎԱԶ 2105»-ով Մխչյան գյուղում մխրճվել է երկաթե արգելապատնեշի մեջ․ կա վիրավոր
Արտակարգ Պատահար![Արարատի մարզում 37-ամյա վարորդը «ՎԱԶ 2105»-ով Մխչյան գյուղում մխրճվել է երկաթե արգելապատնեշի մեջ․ կա վիրավոր](/timthumb.php?src=disc/26-06-23/5bb050fac1d885c02a7fcdaa0f12ea3e.jpg&w=780)
Արարատի մարզում, հունիսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել. Ժամը 22։20-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 37-ամյա Հայրապետ Բ․-ն իր վարած VAZ 2105 մակնիշի ավտմեքենայով Մխչյան գյուղի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մխրճվել երկաթե արգելապատնեշի մեջ։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով Հայրապետ Բ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։
![](banners/armflix.jpg)