Ինքնաթիռի ուղևորը մոռացել է պայուսակը օդանավակայանում և ստիպել է օդաչուներին վերադառնալ
Այլ![Ինքնաթիռի ուղևորը մոռացել է պայուսակը օդանավակայանում և ստիպել է օդաչուներին վերադառնալ](/timthumb.php?src=disc/24-07-23/7c2f76d8bee8b8016a7c2ec3e7d1bedf.jpg&w=780)
Thai Smile Airways ավիաընկերության չվերթի ուղեւորը օդանավակայանում մոռացել է փողով ու զարդերով պայուսակը եւ ստիպել է օդաչուներին վերադառնալ։ Այս մասին հայտնում է The Insider-ը։
Նշվում է, որ օդանավը Չիանգմայից ուղեւորվում էր Բանգկոկ։ Թռիչքից մի քանի րոպե առաջ, երբ ինքնաթիռն արդեն մտել էր թռիչքուղի, ուղեւորներից մեկը հիշել է օդանավակայանում թողած պայուսակի մասին։ Նա սկսել է խուճապի մատնվել և պահանջել է վերադառնալ։ Օդաչուները համաձայնվել են՝ տղամարդուն թռիչքից իջեցնելու պայմանով։
Մնացած ուղեւորներին ասել են, որ ուշացումը տաս րոպեից ոչ ավելի է լինելու։ Այդուհանդերձ, նրանցից շատերը նեղսրտել ու դժգոհել են ստեղծված իրավիճակի մեղավորից։
![](banners/armflix.jpg)