Մարտի 12-ին ՌԴ Իվանովոյի շրջանի երկնքում Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռը բռնկվել է։
ՌԴ Պաշտպանության նախարարության տվյալներով՝ ինքնաթիռում եղել է անձնակազմի ութ անդամ և յոթ ուղևոր։ Ռազմական գերատեսչության տվյալներով՝ ինքնաթիռը կործանվել է պլանային թռիչքի համար օդ բարձրանալիս։ Վթարի պատճառը շարժիչներից մեկում հրդեհն է։
Ինքնաթիռը կործանվել է անտառային զբոսայգում։ Դեպքի վայր են ժամանել շտապօգնության ծառայությունները։ Վթարի վայրից սև ծուխ է բարձրանում։