Եկեղեցին խառնվում է այն ժամանակ, երբ չկա պետություն կամ պետությունը պարտականությունները չի ապահովում. Հովհաննիսյան Գաղափարական պայքարում Եկեղեցուն հաղթել հնարավոր չէ․ Միքայել Սրբազան ՀՀ-ում կան փակ ավտոճանապարհներ Շուրջ մեկ ամիս է աշխատանքից ցանկանում է ազատվել Փաշինյանի մամլո խոսնակը ՈՒՂԻՂ. Գյումրիից երթ է մեկնարկել Երևան Գյումրիում ժամը 10-ին կմեկնարկի երթը, որն առաջնորդելու է Միքայել Սրբազանը «Հրապարակ». Խաբե՞լ են, թե՞ ճնշել 2019 թ.-ին գրանցվել է զինծառայողի` խաղաղ պայմաններում մահվան 32, 2023-ին`53, 2024-ի 5 ամսում` 30 դեպք «Հրապարակ». Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն Ինչով է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ․ «Հրապարակ» 

«Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տավուշյան սահմանագծումն ու սահմանազատումը չի ընդգրկվում որևէ իրավական կամ քաղաքական շրջանակների մեջ: Այս մասին ահազանգում է փորձագիտական դաշտը, բայց գործընթացը շարունակվում է:

«Կան միջազգային փաստաթղթեր, ԵԱՀԿ-ն վաղուց ունի սահմանագծման և սահմանազատման մասին ուղեցույց: Մյուս կողմից՝ միջազգային պրակտիկան ապացուցում է, թե դա ինչքան երկարատև, մանրակրկիտ և նրբանկատություն պահանջող գործընթաց է: Թե՛ Ադրբեջանը, թե՛ նրան գործընկեր դարձած Հայաստանի օրվա իշխանությունը կացնահարում են: Դա Ադրբեջանի ձեռագիրն էինք համարում, պատահական չէ, որ Թուրքիայի պաշտպանության նախկին նախարարը Ալիևի վերընտրվելու կապակցությամբ նրան մարտական կացին նվիրեց: Դա ձեռագիր է, ծիսակատարություն: Հիմա այդ կացնային քաղաքականությանը միացել են Հայաստանի իշխանությունները, որոնք ամեն ինչ կատարում են նրանց քիմքին համապատասխան: Ո՞ւր են մասնագետները, ո՞ւր են քարտեզագետները և խորհրդային տարիների փաստաթղթերը, եթե խոսում են Խորհրդային ժամանակաշրջանի մասին: Մյուս կողմից՝ ի՞նչ կապ ունի ժամանակակից Ադրբեջանը Խորհրդային Ադրբեջանի սահմանների հետ: Ժամանակակից Ադրբեջանը ոչ միայն հրաժարվել է Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդությունից, նա այն ժամանակ ընդունված բոլոր օրենքներն ու փաստաթղթերը համարել է անօրինական՝ համարելով այդ ժամանակահատվածը բոլ շևիկյան Ռուսաստանի կողմից օկուպացված լինելու շրջան»,-«Փաստի» հետ զրույցում ասում է «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը:

Ընդգծում է՝ Հայաստանը խնդիր ունի, որ Ադրբեջանը դուրս գա այն բոլոր բարձունքներից, որոնք զավթել է վերջին ժամանակահատվածում: «Այդ բարձունքները նրանց չեն պատկանում: Արդյոք չպե՞տք է որևէ մի գործընթաց սկսելուց առաջ Ադրբեջանի զինված ուժերը վերադառնային իրենց տեղակայման նախկին վայրեր: Տեղի է ունենում հայկական հողերի հանձնում Ադրբեջանին՝ անօրինական, միջազգային իրավունքին հակասող ձևով, Ադրբեջանին, որը ցեղասպանական գործողություններ է իրականացրել ոչ միայն Մարաղայում (խոսում եմ ժամանակակից Ադրբեջանի մասին` չհիշատակելով Սումգայիթը և մնացյալը), այլև 2023 թ. սեպտեմբերի 19-ին Արցախում: Սա Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի բնութագիրն է: Հայաստանը պետք է պահանջեր ազատել իրեն պատկանող բարձունքները, դրանց զավթումն ինքնին պատերազմ է, այսինքն՝ Ադրբեջանը շարունակել է և մինչ այսօր էլ շարունակում է պատերազմական գործողությունները: Ո՞ւր են գերիները, որոնք ապօրինաբար պահվում են Ադրբեջանում 2020 թ.-ի դեկտեմբերից սկսած: Եթե այս հարցերն իրեն Հայաստանի կառավարություն կոչող խումբը չի բարձրացնում, դատելով տեղի ունեցողից՝ նշանակում է, որ այս իշխանությունները սպասարկում են թուրք-ադրբեջանական՝ հայերի հանդեպ ցեղասպանական քաղաքականությունը: «Խաղաղության խաչմերուկ» կլինի, թե սահմանազատում, դրանք մանիպուլյացիաներն են»,-նշում է մեր զրուցակիցը:

Շեշտում է՝ ուզում է ամոթանք տալ Բլինքենից սկսած մինչև Բորել և Միշել: «Պետք է ինչ աստիճանի՝ միջազգային մակարդակով հանցավոր մտածելակերպ ունենալ, որ խորհրդային սահմանների համար խեղաթյուրում են Ալմա Աթային հռչակագիրը, բայց չեն հիշում Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը: Այն խորհրդային ժամանակաշրջանում Ադրբեջանում գոյություն ուներ, ինչպես ինքնորոշման իրավունքն իրացրած միավոր: Հազար ամոթ հզոր պետության բարձրաստիճան պաշտոնատար անձին՝ Բլինքենին, որը կրկնում է հանցավոր ձևով խեղաթյուրված Ալմա Աթայի հռչակագիրը: Ադրբեջանը, իրեն հայտարարելով չճանաչված Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդ, իրավաբանական առումով առոչինչ է դարձնում իր բոլոր նկրտումները Խորհրդային Ադրբեջանի սահմանների նկատմամբ: Եթե այդքանը չարաշահում է Հայաստանի Հանրապետության օրվա իշխանությունը, դա իրավո՞ւնք է տալիս միջազգային ատյաններին, ԵՄ-ի կարկառուն դեմքերին և Բլինքենին՝ կրկնել միջազգային իրավունքի դեմ հանցագործության բոլոր հատկանիշները պարունակող հայտարարությունները»,-հավելում է ՀԿ նախագահը:

Ասում է՝ մարդկանց դեմ են դուրս եկել «քվազի-լուծաբանները»: «Նրանց վերլուծաբան հնարավոր չէ կոչել: Դրանցից մեկն, օրինակ՝ ասում է, որ Ադրբեջանը, Ռուսաստանը, ընդդիմությունը և հոգևորականները միասին գործ են անում: Բայց գործն իրենք են անում Ադրբեջանի, Թուրքիայի և բոլոր նրանց հետ, ովքեր համաձայնում են իրենց հետ: Հանգիստ թողեք հոգևորականներին, հերիք է ասեք, որ եկեղեցին, հոգևորականներն առանձնացված են պետությունից: Այո, նա զատված է կառավարման համակարգից, բայց զատված չէ ժողովրդից և յուր կարծիքն ունենալու իրավունքից: Ահա այս մակարդակի գռեհիկ մտքեր կրողներ կան՝ հուրախություն միջազգային ամենախոշոր գլոբալիստական կենտրոնների ղեկավարների, նրանց կողմից ուղղորդվող: Նրանք ներկայացնո՞ւմ են Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերը, ոչ, նրանք պաշտպանո՞ւմ են հայերի իրավունքները, ոչ:

Դատելով արդյունքներից՝ սպասարկում են թուրք-ադրբեջանական հայերի հանդեպ ցեղասպանական քաղաքականությունը: Մյուս քվազի-լուծաբաններից մի կին ասում է՝ ընդդիմությունը, որ դեմ է այսպիսի սահմանազատմանը, ուզում է պատերազմ լինի՞: Սպառնում են Հայաստանին, ոչ թե կոչ անում, որ ուժեղ պետություն դառնանք: Հետո էլ ասում են՝ ո՞ւր են դաշնակիցները: Իսկ ես ուզում եմ հարցնել, թե ո՞ւր է պետությունը: Պետությունը հարստահարելու համա՞ր է: Տուգանքների, հարկերի հաշվին լցվում է բյուջեն, իսկ հետո դա հարամ ձևով օգտագործվում ոստիկանների կողմից, որոնք խոշտանգում են, դաժան ու արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունք են ցուցաբերում Հայաստանի քաղաքացիների հանդեպ»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Ձերբակալություններ և կալանավորումներ, խոշտանգումներ, ոստիկանական բիրտ ուժի կիրառում: «Այդպիսի խոշտանգումները ներհատուկ են սադիստներին: Նրանք վախկոտ են, տեսել եմ, թե ինչպես են վախենում մի խումբ կանանցից և տղամարդկանցից: Նրանք «վերգոներ» են, ինչպես ասել է դասականը: Ճնշումներն ահագնանալու են, նրանք ինձանից լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ: Այդ վախն է իրենց այսօր ուղղորդում: Ներում չի լինելու, չարի վերջը գալու է: Ժողովրդի պայքարը սկիզբն է: Նրանք խոսում են պատմական Հայաստանի ու պատմության մասին: Շատ ժամանակ չի անցնի, և այս մարդիկ պատմության գիրկը կանցնեն, կանհետանան ճիշտ այնպես, ինչպես քշվում են փտած տերևները հորդառատ անձրևից: Իրենք հավերժ չեն, անցյալ են դառնալու: Մեր հերոսական անցյալ և ներկա ունեցողների անունները հիշվելու են, նրանք հիմա էլ պայքարում են Հայաստանի Հանրապետության համար: Սրանց անունները ջնջվելու են և մնալու է մեկ պիտակ՝ երիտհայեր, դա է մնալու պատմության մեջ»,-եզրափակում է Լարիսա Ալավերդյանը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կշարժվենք մինչև Հոռոմի կամուրջ, որտեղ մեզ կմիանան արթիկցիները. Միքայել սրբազանՌուսաստանը զանգվածային հարձակում է գործել Ուկրաինայի վրա. արձակվել է 55 հրթիռ և 21 ԱԹՍՀայրենիքը կորցնելուց պետք է վախենանք, 2 ամսական բալիկիս հետ երթին եմ մասնակցում (տեսանյութ)Ժամը 18:00-ին տեղի կունենա «Հանուն ճշմարտության» երիտասարդական հավաք` Բագրատ Սրբազանի մասնակցությամբՄայիսյան հաղթանակներով ոգեշնչված մենք կրկին կապրենք ազգային վերելքներ․ Սասուն ՄիքայելյանՊարեկները ազդանշաններով փորձում են խլացնել դեպի Երևան ընթացող երթի հոգևոր երգերը (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ ժողովրդի ազգային արժեքներըՇարժման պահանջը և նպատակը պետք է լինի իշխանությունների անհապաղ և ամբողջական հեռացումը. «Ապրելու երկիր»Խաղաղությունը չեն մուրում, խաղաղությունը վաստակում են. Գյումրիից քայլերթը շարունակվում է (լուսանկարներ)Ապրիլին Հայաստան է այցելել 163 հազար 970 զբոսաշրջիկ Եկեղեցին խառնվում է այն ժամանակ, երբ չկա պետություն կամ պետությունը պարտականությունները չի ապահովում. ՀովհաննիսյանԳաղափարական պայքարում Եկեղեցուն հաղթել հնարավոր չէ․ Միքայել ՍրբազանԴանիայի հայ համայնքային խորհուրդը իր մտահոգություն է հայտնում Մայր Հայրենիքում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալՀՀ-ում կան փակ ավտոճանապարհներԿարեն Վանեցյանի փաստաբանական խումբը դիտարկում է ՄԻԵԴ դիմելու հարցըԴորտմունդի «Բորուսիա»-ն Չեմպիոնների լիգայի եզրափակիչում էՈստիկանությունը դեռևս երբեք ուժ չի կիրառել եկեղեցականի նկատմամբ, չեն գնա նման քայլի. Միքայել Սրբազան (տեսանյութ)Շուրջ մեկ ամիս է աշխատանքից ցանկանում է ազատվել Փաշինյանի մամլո խոսնակըՆիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ Ինքնաթի՞ռ է պետք, վերցրու այս ինքնաթիռը, ընտանիքդ, վերցրու ու գնա․ հովիվ Տեր Տիրայր Գըլըճյան Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինիՇախմատիստներ Հայկ Մարտիրոսյանը և Սամվել Տեր-Սահակյանը Դուբայի մրցաշարի 4-րդ տուրում հաղթանակ են տոնելՈՒՂԻՂ. Գյումրիից երթ է մեկնարկել Երևան Օրվա խորհուրդ. Մայիսի 8Ըստ նիկոլականների ու նրանց արբանյակների՝ Եկեղեցին պիտի անջատ լինի նաև հասարակությունից. Ռուբեն ՄելիքյանԲագրատ Սրբազանը ճիշտ առաջնորդ է, անվերապահ աջակցում եմ նրան. բազմաթիվ արցախցիներ են միացել շարժմանը. Բեգլարյան (տեսանյութ)Գյումրիում ժամը 10-ին կմեկնարկի երթը, որն առաջնորդելու է Միքայել ՍրբազանըԵս լիովին աջակցում եմ Բագրատ Սրբազանի նախաձեռնությանը. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան«Հրապարակ». Խաբե՞լ են, թե՞ ճնշել2019 թ.-ին գրանցվել է զինծառայողի` խաղաղ պայմաններում մահվան 32, 2023-ին`53, 2024-ի 5 ամսում` 30 դեպք«Հրապարակ». Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվենԵՀՄ-ն զգուշացնում է Փաշինյանին՝ ուժ կիրառելու փորձերի դեպքում եվրոպական պատկան մարմինները խիստ կդատապարտեն իշխանություններինԻնչով է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ․ «Հրապարակ»Արշակ Սրբազանին փորձում են լռեցնել. նրան կանչել են ԱԱԾ. 168.am«Ժողովուրդ». Իրավապահ համակարգում որոշ գործընթացներ կանգ են առել. միգուցե երթը հասնի Երեւան ու գործընթացներ սկսվեն«Հրապարակ». Սրբազանը դեռ տարիներ առաջ է երդվել, որ ձեռքերը ծալած չի նստելու«Ժողովուրդ». Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղելՀայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները Ռեփեր Դրեյքի առանձնատան մոտ հրաձգություն է եղել․ կա վիրավորԱՄՆ–ն պատրաստ է աջակցել Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին․ ԲայդենՄայիսի 8-ին երթը կմեկնարկի Չարենցավանի Վերածնունդի հրապարակից․ «Տավուշը հանուն հայրենիքի»Ակցիան ցրելու համար արցունքաբեր գազ են կիրառելԱրաքս գետի ամբարտակը կբացվի Իրանի և Ադրբեջանի նախագահների կողմիցԳերմանիայի ՆԳՆ խորհրդարանական պետքարտուղարը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել (տեսանյութ) Խաչատուրյանն Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչներին ներկայացրել է սահմանազատման աշխատանքները Սահմանային փոփոխություններից հետո Տեղի «Շոռ ջուր» աղբյուրը հայտնվեց սահմանից 1 կմ հեռավորության վրաԼյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը կժամանի ՀայաստանԱռաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի բույն է հայտնաբերվելԱյսօր մահացած պայմանագրային զինծառայողը Ազատամուտ գյուղից էր. Oragir.News
Ամենադիտված