Դորտմունդի «Բորուսիա»-ն Չեմպիոնների լիգայի եզրափակիչում է
Սպորտ![Դորտմունդի «Բորուսիա»-ն Չեմպիոնների լիգայի եզրափակիչում է](/timthumb.php?src=disc/08-05-24/2ee5fc6ad9863c42eb17b00053899986.jpg&w=780)
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում մեկնարկեցին կիսաեզրափակիչի պատասխան խաղերը:
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն Փարիզում հյուրընկալեց Դորտմունդի «Բորուսիա»-ին: Թիմերի առաջին խաղում նվազագույն հաշվով հաղթել էր գերմանական թիմը:
Ինչպես առաջին խաղում, այս հանդիպմանը ևս, «Բորուսիա»-ն միայն մեկ գնդակի առավելությամբ գերազանցեց ՊՍԺ-ին: «Մեղուների» կազմում աչքի ընկավ Մատս Հյումմելսը:
Դորտմունդի «Բորուսիա»-ն դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ:
Մայիսի 8-ին կկայանա «Ռեալ»-«Բավարիա» հանդիպումը: Այս ակումբների առաջին խաղն ավարտվել էր ոչ-ոքի` 2:2 հաշվով:
Չեմպիոնների լիգայի 2023/24 մրցաշրջանի եզրափակիչը կկայանա Լոնդոնում` հունիսի 1-ին:
![](banners/armflix.jpg)