Ադրբեջանում հայտարարել են, թե հայկական կողմին «ժամանակ են տալիս ճիշտ եզրակացություններ անելու համար»
Արտաքին Քաղաքական![Ադրբեջանում հայտարարել են, թե հայկական կողմին «ժամանակ են տալիս ճիշտ եզրակացություններ անելու համար»](/timthumb.php?src=disc/09-08-23/05a54ed4f7a421a7d3beb143b9768cf8.jpg&w=780)
Միջազգային գործընկերների ակտիվ մասնակցությամբ վերջին ամիսներին կարգավորման գործընթացի զգալի ակտիվացումը նպաստեց կողմերի դիրքորոշումների մերձեցմանը և ապագա երկկողմ համաձայնագրի մի շարք կետերում շոշափելի առաջընթացի ձեռքբերմանը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ վերլուծության և ռազմավարական հետազոտությունների վարչության ղեկավար Մախուր Գասիմովը, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։
«Ադրբեջանը գտնվում է երկկողմ միջպետական մակարդակով Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում՝ խաղաղության պայմանագրի ստորագրման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերջնական նպատակի համար»,- ասել է նա։
Միաժամանակ Գասիմովը Հայաստանին մեղադրել է «ռևանշիզմի» մեջ՝ ավելացնելով, որ Ադրբեջանը հայկական կողմին «ժամանակ է տալիս ճիշտ եզրակացություններ անելու համար»։
![](banners/armflix.jpg)