Դրեյքը համերգի ժամանակ մոտ 30 հազար դոլար արժողությամբ պայուսակ է նվիրել երկրպագուհուն
Ժամանց![Դրեյքը համերգի ժամանակ մոտ 30 հազար դոլար արժողությամբ պայուսակ է նվիրել երկրպագուհուն](/timthumb.php?src=disc/18-08-23/a4b2a77820b9e3c96bf7335c53e4b225.jpg&w=780)
Կանադացի ռեփեր և պրոդյուսեր Դրեյքը շքեղ նվեր է մատուցել երկրպագուհուն, հաղորդում է Page Six-ը։
36-ամյա կատարողը Լոս Անջելեսում համերգի ժամանակ բեմ է բարձրացել Hermes Birkin վարդագույն պայուսակով։ Ելույթից հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է աստղը թանկարժեք իրը նվիրում ֆան գոտու առաջին շարքում կանգնած երկրպագուհուն։ «Դրեյքը ժլատ չէ։ Համոզվեք, որ անվտանգության աշխատակիցները օգնեն նրան դուրս գալ»,- ասում է նա տեսանյութում:
Հայտնի է, որ Birkin պայուսակի այս մոդելի արժեքը վերավաճառքի հարթակներում հասնում է 30 հազար դոլարի:
![](banners/armflix.jpg)